Սիրելիներ, այս կիրակի Հայ Եկեղեցում Սուրբ Ծննդյանը նախապատրաստող` Հիսնակի Պահքի առաջին կիրակին է։
„Հիսնակ“ բառը առաջացել է հիսուն բառից, քանի որ նախկինում Սուրբ Ծնունդից առաջ ևս եղել հիսունօրյա պահք։
Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիներում, Սուրբ Ծնունդից առաջ պատրաստվում են Հիսնակի մոմեպսակներ` բաղկացած չորս մոմերից։
Այս ավանդույթից վերցված, սփյուռքի մեր որոշ համայնքներում ևս, պատրաստվում է Հիսնակի մոմեպսակ, սակայն արդեն, 8 մոմերից բաղկացած` քանի որ Հայ Եկեղեցում Հսինակի Պահքը տևում է յոթը շաբաթ։
Ուստի այս շրջանում, մինչև Սուրբ Ծնունդ, ամեն կիրակի վառվում է յոթը փոքր մոմերից մեկը, իսկ ութերորդ մոմը, որը պետք է լինի սպիտակ, իբրև Քրիստոսի ծննդյան խորհրդանիշ, վառվում է Սուրբ Ծննդյան Ճրագալոյցին։ Քիչ առաջ ես էլ, վառեցի Քյոլնի մեր մեր եկեղեցում դրված մոմեպսակի առաջին մոմը։
Հիսնակի մոմեպսակը, խորհրդանշական է մեզ համար ևս։ Ամեն շաբաթ վառվող մոմի հետ, մենք մեզ աղոթքով և բարի գործերով պետք է պատրաստենք մեր Տիրոջ Սուրբ Ծննդյանը։
Կիրակնօրյա ավետարանական հատվածում Տեր Հիսուս ասում է. «Տեսէք և զգոյշ եղեք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքն իր կուտակած հարստութեան մէջ չէ» Ղկ. 12.15։
Տեր Հիսուս, սիրելիներ, մեզ հիշեցնում է, որ մենք չպետք է տարվենք միայն այս աշխարհի հոգսերով և խնդիրներով կամ չպետք է մտածենք, որ մեր կյանքը և փրկությունը մեր կուտակած հարստության մեջ է։ „Հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը“ Ղկ. 15.23,- ասում մեր Տերը:
Սիրելի հավատացյալ, Քրիստոսի ծննդյան նախաշեմին, մենք էլ մտածենք մեր հոգու փրկության մասին։ Դժվար և փորձություններով լի այս աշխարհում, անտարբեր չլինենք Աստծո խոսքը լսելու, ապաշխարելու, փորձելով մեր զավակներին հաճախ Հիսուսի և նրա պատվիրանների մասին պատմել ։
Այո, սիրելիներ, «Տեսէք և զգոյշ եղեք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ» Ղկ. 12.15։ Դուք հետամուտ եղէք Աստծոյ արքայութեանը, եւ մնացածն աւելիով կտրուի ձեզ Ղկ. 12.31։ Տերը օրհնի ամենքիս, ամեն։
***
Liebe Schwestern und Brüder,
dieser Sonntag ist der erste Fastensonntag der armenischen Adventszeit „Hisnak“, der Zeit zur Vorbereitung auf Weihnachten in der armenischen Kirche.
Das Wort „Hisnak“ leitet sich vom Wort „fünfzig“ ab, denn vor Weihnachten gab es auch ein fünfzigtägiges Fasten.
In katholischen und evangelischen Kirchen werden vor Weihnachten ein Adventskranz aus vier Kerzen vorbereitet.
In Anlehnung an diese Tradition wird in einigen unserer Diaspora-Gemeinden ein Armenischer Adventskranz vorbereitet, aber dieser besteht aus 8 Kerzen, da die Hisnak-Fastenzeit in der armenischen Kirche sieben Wochen dauert.
Daher wird in dieser Zeit bis Weihnachten jeden Sonntag eine der sieben kleinen Kerzen angezündet und die achte Kerze, die als Symbol für die Geburt Christi weiß sein soll, am 5 Januar, am Heiligabend, angezündet. Gerade habe ich die erste Kerze des armenischen Adventskranzes angezündet.
Der Adventskranz von Hisnak ist auch für uns symbolisch. Mit jeder brennenden Kerze sollten wir uns Woche für Woche, Tag für Tag, durch Gebet und gute Werke auf das Geburtsfest unseres Herrn vorbereiten.
In Sonntagsevangelium sagt Herr Jesus: „Gebt Acht, hütet euch vor jeder Art von Habgier! Denn das Leben eines Menschen besteht nicht darin, dass einer im Überfluss seines Besitzes lebt.“ Luk. 12.15.
Herr Jesus, liebe Schwestern und Brüder, erinnert uns daran, dass wir nicht nur in den Sorgen und Problemen dieser Welt gefangen sein sollten oder denken sollten, dass unser Leben und unsere Erlösung in dem Reichtum liegen. „Denn das Leben ist mehr als die Nahrung und der Leib mehr als die Kleidung. “ Lk. 15:23 sagt unser Herr.
Meine Lieben, lasst uns am Vorabend der Geburt Christi auch an das Heil unserer Seelen denken. Lasst uns in dieser schwierigen Welt nicht gleichgültig anderen Gegenüber sein, auf das Wort Gottes zu hören, Buße zu tun und versuchen, unseren Kindern oft von Jesus und seinen Geboten zu erzählen.
Ja, liebe Schwestern und Brüder „Gebt Acht, hütet euch vor jeder Art von Habgier! Denn das Leben eines Menschen besteht nicht darin, dass einer im Überfluss seines Besitzes lebt.“ Luk. 12.15. „Verfolge das Reich Gottes, und der Rest wird dir in Hülle und Fülle gegeben“ Lk.12.31.
Ich wünsche uns allen eine besinnliche Adventszeit. Gott segne euch alle. AMEN
Pfarrer Vahridsch Baghdasaryan