Երկինքն ու երկիրը պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն
Սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ
Օրուայ ընթերցուածը փաստում է Աստծոյ խօսքի՝ Աստուածաշնչի ճշմարտացիութեան մասին, քանի որ ոչ միայն արտայայտում է Աստուածաշնչի յանդէպ մեր վերաբերմունքն ու մեր կեանքում դրա կարեւորութիւնը, այլեւ արտացոլում է դրա կարեւորությունը մեր կեանքի վրա հաւիտենական ազդեցութիւն թողնելու առումով։ Եթէ Աստուածաշունչն Աստծոյ ճշմարիտ Խօսքն է, ապա մենք այն պետք է գնահատենք, ուսումնասիրենք, հնազանդուենք եւ լիովին վստահենք այդ Խօսքին։ Եթե Աստուածաշունչն Աստծոյ Խօսքն է, այն անտեսելը նշանակում է անտեսել Աստծուն, նրա առաքեալներին, որոնցից երկուսը՝ Ս․ Թադէոսը եւ Ս․ Բարդուղիմէոսը Աստծոյ խօսքը տարածեցին Հայաստան աշխարհում։։
Այն փաստը, որ Աստուած մեզ յայտնութեամբ Աստուածաշունչն է տուել առաքեալների միջոցով, խօսում է մեր յանդէպ Նրա սիրոյ դրսեւորման եւ ապացոյցի մասին։ «Յայտնութիւն» բառեզրը նշանակում է Աստծո հաղորդակցութիւնը մարդկանց հետ, որի արդիւնքում Նա բացայայտում է Իր ինչպիսին լինելն ու այն ուղին, որով մենք՝ հայ քրիստոնեաներս, կարող ենք Նրա հետ ճիշտ հարաբերութիւն ունենալ։ Աստծոյ խօսքը աւելի բարձր է քան, երկինքն ու երկիր, որոնք ստեղծուած են այդ խօսքի միջոցով։ Սրանք բաներ են, որոնք մենք չէինք կարող իմանալ, եթե Աստուածաշունչը մեզ աստուածային յայտնութիւններ չփոխանցեր։ Եթէ Աստուածաշունչը ճշմարտապէս Աստծոյ Խօսքն է, ապա այն բացարձակ հեղինակութիւն է քրիստոնեական հաւատի, կրօնական գործունեութեան եւ նոյնիսկ ազգային, քաղաքական ու բարոյականութեան բոլոր դրսեւորումների առումով։
«Ամբողջ Գիրքն աստուածաշունչ է եւ օգտակար ուսուցանելու, յանդիմանելու, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի Աստծու մարդը լինի կատարեալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթէոս 3․15-17)։
Ի վերջո, Մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսն ասել է․ «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խօսքերը չպիտի անցնեն» (Մատթ 24․35)։ Այո՛, մեր ս․ հայրերը հաւատացել են, որ Աստուածաշունչը ճշմարտապէս Աստծո Խօսքն է, որ այն հոգեւոր փրկութեան առաջնորդող զօրութիւն ունի յաւիտեանս յաւիտենից․ Ամէն։
***
Himmel und Erde werden vergehen, aber meine Worte werden nicht vergehen.
Liebe gläubige Schwestern und Brüder,
die Lesung des Tages beweist die Wahrheit des Wortes Gottes, der Bibel, weil sie nicht nur unsere Einstellung zur Bibel und ihre Bedeutung in unserem Leben zum Ausdruck bringt, sondern auch seine Bedeutung in unserem Leben widerspiegelt, um eine ewige Wirkung zu hinterlassen. Wenn die Bibel das wahre Wort Gottes ist, dann sollten wir sie schätzen, studieren, ihr gehorchen und diesem Wort voll und ganz vertrauen. Wenn die Bibel das wahre Wort Gottes ist, ist sie folglich die Grundlage des christlichen Glaubens, und sie zu ignorieren bedeutet, Gottes Apostel, und insbesondere die Apostel Thaddäus und Bartholomäus zu ignorieren, die das Wort Gottes in Armenien predigten und ihr Leben opferten. Die Tatsache, dass Gott uns die Heilige Schrift durch Offenbarung durch die Apostel gegeben hat, spricht von der Manifestation Seiner uneingeschränkten Liebe zu uns. Der Begriff Offenbarung bedeutet Gottes Kommunikation mit den Menschen, wodurch Er sich offenbart, wie Er ist und wie wir armenische Christen eine rechte Beziehung zu Ihm haben können. Das Wort Gottes ist höher als die Himmel und die Erde, die durch dieses Wort geschaffen wurden. Diese sind Wahrheiten, die wir nicht hätten wissen können, wenn die Bibel uns durch die göttlichen Offenbarungen uns nicht übermittelt hätte. In seinem Brief an Timotheus Apostel Paulus sagt: “Und dass du von Kind auf die heiligen Schriften kennst, die dich unterweisen können zur Seligkeit durch den Glauben an Christus Jesus.” (2. Timotheus 3, 15-17). Schließlich hat unser Herr und Retter Jesus Christus gesagt: Himmel und Erde werden vergehen, aber meine Worte werden nicht vergehen (Matthäus 24:35).
Ja, unsere heiligen Väter glaubten, dass die Bibel das wahre das Wort Gottes ist, dass sie die leitende Kraft der spirituellen Errettung von Ewigkeit zu Ewigkeit hat.
Amen.
Yeghishe Vartabed Avetisyan