Ղուկաս Ավետարանի մեջ Հիսուսը իր շրջապատված մարդկանց անվանում է ընկերներ: Ընկերներ, մի՜ վախեցեք: Հիսուսը դիմում է մեզ որպես «իմ ընկերներ»: Այս անվանումը պետք է ներքուստ հուզի մեզ, քանի որ Հիսուսն ասում է. «Բարեկամս, մի՛ վախեցիր…»։
Նա ցանկանում է մեզ հետ վստահելի, լավ և մտերիմ ընկերություն ունենալ և ապրել, և այս ընկերությունից մենք չպետք է վախենանք։ Նրա բարեկամությունը մեզ հետ կախված չէ նրանից, որ մենք միշտ ամեն ինչ ճիշտ ենք անում կամ կատարում, մեր ամբողջ կյանքի ողջ ընթացքում: Դա անվերապահ է, նրա նվերն է մեզ՝ առանց մեր կողմից որևէ օրենք կամ պատգամ կատարելու։ Եվ դրա պատճառը կամ պատասխանը շատ հեշտ է՝ Նա մեզ սիրում է և դրա համար մենք էլ փոխադարձ կարող ենք Յիսուին սիրել: Ընկերությունը խնամքի կարիք ունի: Նրանք, ովքեր երբեք ժամանակ չունեն իրենց ընկերների համար, օտար կդառնան նրանց համար: Եթե բարեկամության նշաններ չցուցաբերենք՝ սեփական կամքով, ընկերների հետ ձեր հարաբերությունները կթուլանան: «Լավ ընկերության առանձնահատկություններն են՝ ձգտել դիմացինի բարօրությանը, օգնել իրար, փոխադարձ հարաբերությունը, մտերմությունը, քնքշությունը, սերը, հաստատակամությունը…» Երբ բարեկամությունը տևում է երկար տարիներ, ընկերների միջև նմանությունն է ստեղծվում: Հիսուսի հետ բարեկամությունը կարող է աճել միայն այն դեպքում, երբ որ մշակվի: Դա ժամանակ, ուշադրություն և ամենաշատը սեր է պահանջում։ Քանի որ ընկերությունը պատասխան է մեկին, ով մեզ տվել է իր ողջ սերը:
Ուրեմն վստահենք Աստծուն:
Որովհետև այսօրվա ժամանակներում, երբ մարդկանց արժեքը ավելին ու ավելին է չափվում ըստ կարողության, հարստության և արտաքին հաջողությունների, Հիսուսը ցույց է տալիս մեզ մեր իրական արժեքը մեր էության մեջ՝ որպես Աստծո սիրելի զավակներ և հետևաբար, մենք կարիք չունենք վախենալու մեր բարեկամության մեջ:
Մենք երբեք չպետք է վախենանք Աստծուց: Մենք պետք է վախենանք միայն այն մեղքից, որը մեզ բաժանում և հեռացնում է մեզ Աստծուց:
***
Im Lukas Evangelium nennt Jesus die Menschen, die um ihn herum sind, meine Freunde.
Meine Freunde, fürchtet euch nicht. Jesus spricht uns mit „meine Freunde“ an. Diese Anrede sollte uns innerlich neu berühren, denn Jesus spricht: „Mein Freund, fürchte dich nicht…“. Er möchte eine vertraute, gute und enge Freundschaft mit uns leben und aus dieser Freundschaft heraus sollten wir uns nicht fürchten. Seine Freundschaft zu uns hängt nicht davon ab, ob wir immer alles richtig machen. Sie ist bedingungslos, sie ist sein Geschenk an uns, ohne Vorleistung von unserer Seite. Der Grund dafür ist sehr einfach: Er hat uns zuerst geliebt! Deshalb können wir ihn „zurücklieben“. Freundschaft braucht Pflege. Wer für seine Freunde nie Zeit hat, dem werden die Freunde fremd. Wer nie von sich aus Zeichen der Freundschaft setzt, dem wird die Beziehung zu den Freunden verwelken. „Merkmale einer guten Freundschaft sind: Streben nach dem Wohl des anderen, Gegenseitigkeit, Vertrautheit, Zärtlichkeit, Liebe, Festigkeit…“ Wenn eine Freundschaft sich viele Jahre bewährt hat, wächst zwischen den Freunden die Ähnlichkeit. Freundschaft mit Jesus kann nur wachsen, wenn sie gepflegt wird. Es braucht Zeit, Aufmerksamkeit und vor allem Liebe. Denn die Freundschaft ist eine Antwort auf jemanden, der uns seine ganze Liebe geschenkt hat.
Also Vertrauen wir auf Gott.
Denn in der heutigen Zeit, in der der Wert des Menschen mehr und mehr nach Leistung und äußerem Erfolg, Reichtum bemessen wird, zeigt Jesus uns unseren wahren Wert in unserem Sein als geliebte Kinder Gottes und deshalb brauchen wir in unserer Freundschaft mit Gott nicht fürchten. Auch müssen wir niemals Angst vor Gott haben. Fürchten sollten wir nur die Sünde, die uns von Gott trennt.
Pfarrer Hratsch Biliciyan