Կիրակմուտքի խօսք
Տիրատուր քհն․ Սարդարյան
«Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծոյ արքայութեան մէջ»:
Ղուկ․ 14.12-24
Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն:
Սիրելի բարեկամներ,
ավելի քան 15 տարվա իմ հովվական կյանքում ես լսել եմ բոլոր հնարավոր և անհնար արդարացումները, թե ինչու մարդիկ ժամանակ չունեն Տիրոջ սեղանից օգտելու, եկեղեցի գնալու, Աստվածաշունչ կարդալու, աղոթք անելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսի պատմած «Տոնական ընթրիքի» առակի հուրերը։ Եկեք չխաբենք ինքներս մեզ։
Աստված հրավիրում է մեզ՝ մարդկանց, բոլոր մարդկանց, և ես ուզում եմ սա ընդգծել հատկապես մարդու իրավունքների այս օրը՝ իր տոնական ընթրիքին։ Նա չի տարբերում հարուստների ու աղքատների միջև, կյանքում ինչ-որ բանի հասածների և այսօր չքավորության ու անդունդի եզրին գտնվողների միջև: Մաշկի գույնն ու ազգությունը Նրա համար կապ չունեն։ Նրա սերը և Նրա հրավերը բոլորի համար են, ներառյալ նրանց, ում աչքն ու ունքը ինձ այդքան էլ դուր չեն գալիս: Տիրոջ այդ անսահման սերը բոլոր մարդկանց դնում է հավասար դիրքերի վրա: Նա մեզ բոլորիս է հրավիրում։
Այո՛, մեր ազատ ընտրությունն է՝ ընդունել Նրա հրավերը, թե մերժել՝ տարբեր պատճառաբանություններով: Իհարկե, մենք վարպետորեն կարող ենք նորանոր արդարացումներ գտնել, թե ինչու հենց հիմա չենք կարող լինել Նրա մոտ և Նրա հետ: Բայց կարող ենք նաև ասել. «Շնորհակալ եմ, բարի Աստված, շնորհակալ եմ հրավերի համար: Ես ուզում եմ կյանքս ապրել Քեզ հետ։ Ես ուզում եմ ամեն օր զգալ Քո շունչը իմ կյանքում: Ես ուզում եմ ապրել իմ կյանքն Քո պատվիրանների համաձայն: Շնորհակալ եմ, որ քո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, աշխարհ ուղարկեցիր մեզ համար, որ գալիս է իր Խաչի վրա մահով մահը հաղթելու և Դրախտի դռները մեր առջև բացելու: Ես կնշեմ իմ օրացույցում և ամեն կիրակի կգամ Քո տուն՝ մասնակցելու Սուրբ Պատարագին»։
Դա մեր որոշումն է: Մտածեք այս մասին հիսնակաց շրջանում: Գուցե հոգնել եք արդարացումներ փնտրելուց: Թույլ տվեք որ Աստված Իր շնորհներն ու անսահման սերը բաշխի ձեզ։ Մի մոռացեք, որ մենք հրավիրված ենք Աստծո հավերժության տոնական ընթրիքին, որն իրականում սկսվում է այստեղ, երկրի վրա:
Wort zum Sonntag am 10.12.2022
Von Pfarrer Dr. Diradur Sardaryan
Selig, wer im Reich Gottes am Mahl teilnehmen darf
Lukas 14, 12-24
Gnade sei mit euch und Frieden!
Liebe Freunde,
in meinen mehr als 15 Dienstjahren als Pfarrer habe ich alle möglichen und unmöglichen Ausreden gehört, warum Menschen gerade keine Zeit haben, vom Tisch des Herrn zu speisen, die Kirche zu besuchen, die Bibel zu lesen, ein Gebet zu sprechen. Genau wie die Gäste im Gleichnis vom Festmahl, das Jesus Christus erzählt.
Da machen wir uns mal nichts vor! Gott lädt uns Menschen, alle Menschen, und dies will ich gerade am heutigen Tag der Menschenrechte besonders unterstreichen, zu Seinem Festmahl ein. Er unterscheidet nicht zwischen Reich und Arm, zwischen denjenigen, die etwas im Leben erreicht haben und diejenigen, die heute am Rande der Gesellschaft stehen. Für Ihn spielen Hautfarbe und Nationalität keine Rolle. Seine Liebe und Seine Einladung gelten jedem Menschen – übrigens auch dem, dessen Nase mir nicht passt! Und diese unbegrenzte Liebe stellt alle Menschen auf Augenhöhe! Er lädt uns alle ein!
Doch, es ist unsere freie Entscheidung, ob wir seine Einladung annehmen oder es mit oder ohne Ausreden zurückweisen. Klar, wir können meisterhaft immer wieder neue Ausreden finden, wieso wir gerade nicht mit Ihm und bei Ihm sein können. Wir können aber auch sagen: „Danke, lieber Gott, Danke für deine Einladung. Ich will mein Leben mit dir leben. Ich will Deinen Hauch täglich spüren. Ich möchte mein Leben nach deinen Geboten ausrichten. Ich danke Dir, dass du deinen Sohn Jesus Christus für uns und für mich auf die Welt schickst, Der durch Seinen Kreuzestod den Tod besiegt hat und vor uns die Tore des Himmels eröffnet! Ich werde es in meinem Kalender eintragen und komme jeden Sonntag in Dein Haus, um an deinem Festmahl teilzunehmen“.
Es ist unsere Entscheidung! Überlegen Sie es sich in der Adventszeit. Vielleicht haben Sie keine Lust mehr für Ausreden. Lassen Sie sich bescheren von Gottes Gnaden und von seiner unbegrenzten Liebe. Vergessen Sie nicht, wir sind eingeladen zum Gottes Festmahl in der Ewigkeit, das eigentlich hier schon beginnt!