Wort zum Sonntag

Erster Hisnak-Sonntag

Wie wunderbar ist doch diese Hisnak-Zeit, die Zeit der Vorbereitung zu den Weihnachten, in der wir die Möglichkeit haben, über solche Themen wie Hoffnung, Sorge, Besitz und Reichtum nachzudenken. Unsere Kirche empfiehlt uns heute, an diesem ersten Hisnak Sonntag verschiedene Perspektiven einzunehmen und darüber nachzudenken, worauf wir unsere Hoffnung setzen. Dabei stehen die Lesungen aus Jesaja 36, 1-9, 1. Thes. 1, 1-10 sowie das Evangelium nach Lukas 12, 13-31 im Zentrum. Diese Texte laden uns ein, über die Chancen und Gefahren des Reichtums nachzudenken und uns schließlich zu fragen, worauf wir unseren Fokus legen sollten, was unsere Prioritäten sein sollen.In unserer Welt, die oft von materiellem Überfluss geprägt ist, ist es leicht, von der Gier nach Besitz und Wohlstand mitgerissen zu werden. Glitzernde Bankentürme und Shows, die uns eine Glamourwelt der VIPs präsentieren, die zahllosen Ungerechtigkeiten dieser Welt und die Macht der Wohlhabenden, mögen uns die Vorstellung aufdrängen, dass Geld die Welt regiert. Vielleicht denken wir, dass wir auch zu den Herrschenden gehören müssen und daher alles tun müssen, um Reichtum zu erlangen. Doch wenn wir unsere Prioritäten falsch setzen, werden wir schnell feststellen, wie vergänglich alles ist. Wir werden auch feststellen, dass Enttäuschungen, Stress, Burnout und Hoffnungslosigkeit sich breit machen in unserem Leben. Spätestens da, sollten wir uns fragen: Wo finden wir einen Ausweg?

Der Ausweg ist in der Botschaft Christi. Er erinnert uns daran, dass unsere Herzen nicht von Börsenkursen, Renditen und Vermögen beherrscht werden sollten. Das Streben nach Reichtum kann zu Habgier führen, die uns unsere Mitmenschen und die Gerechtigkeit in der Welt aus den Augen verlieren lässt. Deshalb sollten wir unsere Prioritäten im Leben überdenken und uns ehrlich fragen: Was regiert uns wirklich? Werden wir von Geld regiert oder sollten wir das Geld regieren? Wofür leben wir? Sind unsere Herzen besessen von materiellen Dingen oder sind wir offen für die Liebe, die Jesus Christus uns verkündet?

Das gesamte Evangelium Christi erinnert uns daran, dass das Leben mehr ist als der Überfluss an materiellen Gütern. Es zeigt uns, dass diejenigen, die ihre Hoffnung auf das Materielle setzen, sei es Reichtum oder weltliche Herrscher, schnell enttäuscht werden. Denn so wie der wohlhabende Mann, der vom Habgier besessen seine Scheunen füllte, doch von Gott das Leben genommen bekam, werden auch wir, wenn wir nicht vorsichtig sind, von unserer Gier verschlungen. In unserer Konsumgesellschaft haben wir viel gemeinsam mit diesem Mann. Auch wir bauen metaphorische Scheunen, füllen sie mit Dingen, die wir nicht wirklich benötigen, und vergessen dabei oft die Auswirkungen auf die Umwelt, auf unsere Mitmenschen und auf die Gerechtigkeit.

Für uns als Christen sind zwei Dinge entscheidend: Wir müssen nicht nur gegen die Ungerechtigkeiten in der Welt kämpfen, sondern auch gegen die Ungerechtigkeit und die Habgier in unseren eigenen Herzen. Und wir sollten unsere Hoffnung nicht auf das Materielle setzen, sondern auf Gott. Jesus zeigt uns zwei Wege auf. Es liegt an uns, zu entscheiden, welchen Weg wir gehen wollen.

Es ist nicht falsch, das Leben, Essen und Trinken zu genießen. Auch Selbstvertrauen zu haben, ist wichtig. Doch wir sollten stets aus der Perspektive der Liebe Gottes handeln und diese Aspekte betrachten. Es ist wichtig, dass wir nicht nur für uns allein leben, sondern auch andere am Tisch unseres Lebens Platz nehmen lassen. Denn das Teilen macht uns reicher, das habgierige Sammeln. Im Matthäusevangelium lesen wir: „Lege nicht Schätze auf Erden, wo Motte und Rost sie zerstören und wo Diebe einbrechen und stehlen, sondern lege Schätze im Himmel, wo weder Motte noch Rost sie zerstören und keine Diebe einbrechen und stehlen.“ – Matthäus 6, 19-20. So stellt sich die Frage: Was wird mit all dem, was wir angehäuft haben, wenn wir nicht mehr sind? Wird es uns im ewigen Leben von Nutzen sein? Wird es uns glückseliger machen?

Die Hisnak-Zeit ist eine wunderbare Gelegenheit, um über all dies nachzudenken. Sie ist eine gute Zeit, um bewusst mit unserem Besitz umzugehen, großzügig zu sein und nicht zu vergessen, dass unser wahrer Reichtum im Glauben, in der Hoffnung und in der Liebe liegt. Lassen Sie uns nicht nur für den Überfluss unserer eigenen Scheunen leben, sondern für das Reich Gottes, das bereits hier auf Erden beginnt. Wir können Gutes tun und denjenigen helfen, die ihre Hoffnung auf Gott setzen und die nicht einmal die Möglichkeit haben, ihren Kindern und ihrer Familie an Weihnachten einen Tisch zu decken. Jeder von uns kann ein Werkzeug des göttlichen Handelns sein. Nutzen Sie diese Zeit. Setzen Sie die richtigen Prioritäten in Ihrem Leben. Sorgen Sie sich nicht um vergängliche Dinge. Nutzen Sie Ihre Fähigkeiten und Gaben, die Sie mit Gottes Hilfe aufgebaut haben, um Schätze im Himmelreich zu vermehren.

Möge Gottes Segen mit Ihnen sein, während Sie Ihre Herzen prüfen und Ihr Leben nach dem Vorbild unseres Herrn Jesus Christus ausrichten und vergessen Sie nicht: „Denn wo dein Schatz ist, da ist auch dein Herz.“ – Matthäus 6, 21

Amen.

Pfr. Dr. Diradur Sardaryan

Sie sehen gerade einen Platzhalterinhalt von Standard. Um auf den eigentlichen Inhalt zuzugreifen, klicken Sie auf den Button unten. Bitte beachten Sie, dass dabei Daten an Drittanbieter weitergegeben werden.

Weitere Informationen

Կիրակմուտքի Խօսք

Ա կիւրակի Յիսնակի

Որքա՜ն հիասքանչ է Հիսնակաց շրջանը՝ Սուրբ Ծննդին նախապատրաստվելու ժամանակահատվածը, երբ մենք հնարավորություն ունենք կրկին անդրադառնալու այնպիսի թեմաների, ինչպիսիք են․ հույսը, մտահոգությունը, ունեցվածքը և հարստությունը: Մեր եկեղեցին այսօր, Հիսնակի առաջի կիրակի օրը, խորհուրդ է տալիս, խորհել այն մասին տարբեր տեսակետներից և հասկանալ, թե ինչի կամ ում վրա ենք դնում մեր հույսը: Այսօրվա սուրբ գրային ընթերցողությունների կենտրոնում, Եսյ․ 36, 1-9 և 1 Թես. 1, 1-10 հետ մեկտեղ, Ղուկասի Ավետարանի 12 գլխի, 13-31 թվերն են։ Այս տեքստերը մեզ հրավիրում են խորհելու հարստության դրական ու բացասական կողմիրի մասին և, ի վերջո, ինքներս մեզ հարց տալու, թե ինչ վրա պետք է կենտրոնանանք, որոնք պետք է լինեն մեր կյանքի առաջնահերթությունները:

Մեր աշխարհում, որը հաճախ կարելի է բնութագրել նյութական հեղեղհորդությամբ, հեշտ է ունեցվածքի և հարստության հանդեպ ունեցած ագահության պատճառով, շեղվել փրկության ճշմարիտ ճանապարհից: Պսպղուն բանկային աշտարակներ և շոուներ, որոնք մեզ ներկայացնում են VIP-ների դյութիչ աշխարհը, այս աշխարհի անհամար անարդարությունները և ունեվորների հնարավուրությունները կարող են պարտադրել մեզ այն գաղափարը, թե փողն է իշխում (տիրում) աշխարհը: Միգուցե մենք կարծում ենք, որ մենք նույնպես պետք է լինենք իշխողների շարքում և, հետևաբար, պետք է ամեն ինչ անենք հարստություն ձեռք բերելու համար։ Բայց երբ սխալ առաջնահերթություններ ենք դնում մեր առջև, շատ արագ պարզ է դառնում, թե որքան անցողիկ է ամեն ինչ: Կնկատենք նաև որ հիասթափությունները, սթրեսը, «burn out»-ը և հուսահատությունը, լայնորեն տարածվում են մեր ողջ կյանքում: Ամենաուշը այդ պահին է, որ պետք է ինքներս մեզ հարց տանք. Ո՞րն է ելքը։

Ելքը Քրիստոսի պատգամների մեջ է. Նա հիշեցնում է մեզ, որ մեր սրտերը չպետք է ղեկավարվեն բաժնետոմսերով, եկամուտներով և հարստությամբ: Հարստության ձգտումը կարող է հանգեցնել ագահության, ինչը իր կողմից հանգեցնում է նրան, որ մենք աչքաթող ենք անում ոչ միայն մեր մերձավորներին, այլ նաև արդարությունը ողջ աշխարհում: Ահա թե ինչու մենք պետք է վերանայենք մեր կյանքի առաջնահերթությունները և անկեղծորեն հարցնենք ինքներս մեզ. Ի՞նչն է իրականում կառավարում մեզ: Փո՞ղն է կառավարում մեզ, թե՞ մենք ենք կառավարենք փողը։ Ինչի՞ համար ենք մենք ապրում: Արդյո՞ք մեր սրտերը տարված են նյութական բաներով, թե՞ մենք բաց ենք այն սիրո համար, որը քարոզում է մեզ Հիսուս Քրիստոս:

Քրիստոսի ողջ ավետարանը հիշեցնում է մեզ, որ կյանքը ավելին է, քան նյութական բարիքների առատությունը: Այն ցույց է տալիս մեզ, որ նրանք, ովքեր իրենց հույսը դնում են նյութական բաների վրա՝ լինի դա հարստություն, թե աշխարհիկ իշխանություններ և այլն, արագ հիասթափվում են: Որովհետև, ինչպես ագահությամբ իր շտեմարանները լցրած մեծահարուստն իր կյանքը չկարողացա վայելել, մենք էլ, եթե զգույշ չլինենք, կկործանվենք մեր ագահությունից։ Մեր արդի սպառողական հասարակության մեջ շատ ընդհանրություններ ունենք այդ մարդու հետ։ Մենք փոխաբերական շտեմարաններ ենք կառուցում և լցնում այն ​​իրերով, որոնց կարիքն իրականում չունենք՝ հաճախ մոռանալով թե ինչ ազդեցություն ունի մեր նման արարքը ոչ միայն շրջակա միջավայրի և մեր մերձավորների վրա, այլ նաև ընդհանրապես արդարության վրա:

Որպես քրիստոնյաների, մեզ համար երկու բան պետք է հետաքրքրի այս առումով. մենք պետք է պայքարենք ոչ միայն աշխարհում տիրող անարդարության, այլև մեր իսկ սրտում տիրող անարդարության և ագահության դեմ: Եվ մենք չպետք է մեր հույսը դնենք նյութականի, այլ Աստծո վրա: Հիսուս Քրիստոս մեզ երկու ճանապարհ է ցույց տալիս. Մեզնից է կախված, թե որ ճանապարհն ենք ուզում գնալ:

Ոչ մի վատ բան չկա կյանքից, ուտելիքից և խմիչքից օգտվելու մեջ: Կարևոր է նաև ինքնավստահություն ունենալը։ Բայց մենք միշտ պետք է գործենք Աստծո սիրո գաղափարից ելնելով և հաշվի առնենք բոլոր նրբությունները: Կարևոր է, որ մենք ոչ միայն մեզ համար ապրենք, այլև թույլ տանք, որ նաև ուրիշները տեղ ունենան մեր կենաց սեղանի շուրջ: Որովհետև հաճախ կիսվելը մեզ ավելի է հարստացնում, քանց թե ագահորեն կուտակելը: Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. Ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։» – Մատթեոս 6: 19-20։ Ուստի հարց է առաջանում. ի՞նչ կլինի այն ամենի հետ, ինչ մենք կուտակել ենք այստեղ, երբ մենք այլևս այստեղ չլինենք: Դա մեզ օգուտ կտա՞ հավիտենական կյանքում: Արդյո՞ք դա մեզ ավելի երջանիկ կդարձնի:

Հիսնակ շրջանը հրաշալի առիթ է անդրադառնալու այս ամենին։ Լավ ժամանակ է գիտակցաբար մոտենալու մեր ունեցվածքին, լինելու առատաձեռն և չմոռանալու, որ մեր իրական հարստությունը հավատքի, հույսի և սիրո մեջ է: Եկեք ուրեմն ապրենք ոչ միայն մեր սեփական ամբարների առատության համար, այլ Աստծո արքայության համար, որը սկսվում է հենց այստեղ՝ երկրի վրա: Այսօրվանից սկսենք առավելևս բարիք գործել և օգնել նրանց, ովքեր հույսը դնում են Աստծո վրա, ովքեր նույնիսկ հնարավորություն չունեն Սուրբ Ծննդյան տոնին իրենց երեխաների և ընտանիքի համար սեղան գցել: Մեզանից յուրաքանչյուրը կարող է այս առումով աստվածային գործիքի վերածվել: Եկեք օգտագործենք այս ժամանակը դրա համար: Մեր կյանքում ճիշտ առաջնահերթություններ սահմանենք: Չանհանգստանանք ժամանակավոր բաների համար, այլ հույսներս դնենք Աստծո վրա, վստահ լինելով, որ օգնությունը չի հապաղի։ Օգտագործենք Աստծո օգնությամբ ձեռք բերած մեր հմտություններն ու շնորհները՝ երկնքի արքայությունում գանձերը կուտակելու համար:

Թող Աստծո օրհնությունը լինի ձեզ հետ, մինչ դուք քննում եք ձեր սրտերը և ապրում ձեր կյանքը ղեկավարվելով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակով։ Մի մոռաղեք․ «Որտեղ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը։» – Մատթեոս 6: 19-21։

Ամեն։