Wort zum Sonntag
Am Sonntag ist Barekendan der Fastenzeit der Vorfahren (Barekendan Aratschavorats Pahots). Die erste Fastenzeit des Jahres, die nur in der Armenischen Kirche tradiert wird und die drei Wochen vor der Großen Fastenzeit und auf das Fasten der Armenier vor ihrer Taufe, vor ihrer Christianisierung, erinnert.
Auch wenn nun die strenge Fastenzeit bald anfängt (ursprünglich war nur Brot und Salz an diesen Tagen erlaubt), beginnt die Tageslesung mit dem Jubel des Propheten Jesaja, der sagt: „Ich freue mich im Herrn, und meine Seele ist fröhlich in meinem Gott; denn er hat mir die Kleider des Heils angezogen und mich mit dem Mantel der Gerechtigkeit gekleidet, wie einen Bräutigam mit priesterlichem Kopfschmuck geziert und wie eine Braut, die in ihrem Geschmeide prangt“ (Jes. 61,10).
Wie damals, in der Zeit Jesajas, finden wir auch heute in unserem Alltag wenig erfreuliches, wenn wir die Nachrichten lesen, wenn wir von Freunden und Verwandten über die schrecklichen Situation, vom Leid der Menschen in Armenien, in Arzach, in der Ukraine und anderswo auf der Welt hören oder wenn wir in der Fastenzeit uns auf unser Inneres konzentrieren. Wie damals, fragen auch wir heute: „macht es Sinn die Hoffnung auf Gott zu setzen oder hat Er uns, aufgrund unseres Fehlverhaltens, aufgrund unserer Sünden, vergessen?“.
Wenn wir aber das Evangelium nach Johannes 6, 16-21 lesen, welches uns über den Gang Jesu auf dem Wasser erzählt, so wird uns klar und deutlich, dass Gott uns niemals vergisst. Vielmehr sind wir diejenigen, die, wie die Junger Christi, Ihn vergessen. Doch ER ist immer bei uns und eilt zur Hilfe auch dann, wenn wir Ihn nicht erwarten. Das wusste schon Jesaja, deshalb blickte er nach vorn. Er hat seine Hoffnung auf Gott gesetzt und sah die Erlösung und den Sieg der Auferstehung Christi und all das, was diese Auferstehung für die Menschheit bringt. Deshalb konnte er sagen „ich freue mich im Herrn“.
Später lesen wir auch beim Hl. Paulus: „Freut euch in dem Herrn“, in Jesus Christus nämlich. Zwar gibt es viel in uns und um uns herum, was uns die Freude verleidet. Aber im Dunklen der Hoffnungslosigkeit und des Schreckens, sehen wir das Licht der Erlösung im Herrn. Was Gott uns gibt, was ER an uns täglich tut, erfüllt uns mit Hoffnung, macht uns dankbar und froh. Unser Gott vergibt die Schuld, die uns anhaftet und um die wir bei ihm um Vergebung bitten. Er streicht für immer durch, was wir an Versagen hinter uns haben und was unser Leben manchmal auch gezeichnet hat.
Wir wissen, dass gerade in der Fastenzeit wir die Möglichkeit haben, uns von dem Dunklen der Welt abzuwenden und das Licht der Erkenntnis Gottes zu wählen. Denn nur Er, unser Gott und Heiland, gibt uns das, was wir in Ewigkeit brauchen. Lasst uns also das Licht der Gotteserkenntnis wählen und es wird uns vom innen heraus fröhlich machen und diese Freude wird in Ewigkeit halten. Amen.
Pfr. Dr. Diradur Sardaryan
Կիրակմուտքի Խօսք
Այս կիրակի Առաչավորաց պահքի բարեկենդան է: Տարվա առաջին պահքը, որը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Այն հիշեցնում է մեզ նաև մեր նախնիների Պահքը, որ պահեցին Սուրբ Տրդատ Թագավորի հետ, հայոց մկրտությունից առաջ։
Չնայած նրան, որ երկուշաբթի օրվանից սկսվելու է խիստ պահեցողության շրջանը (ի սկզբանե այս օրերին թույլատրվում էր միայն աղ ու հաց ուտել), կիրակնօրյա ընթերցվածքը սկսվում է Եսայա մարգարեի ցնծության խոսքերով, որն ասում է. «Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով» (Ես. 61.10):
Ինչպես Եսայա մարգարեի ժամանակներում, այնպես էլ այսօր ուրախության առիթները քիչ են մեր առօրյա կյանքում։ Հատկապես երբ կարդում ենք լուրերը, երբ ընկերներից ու հարազատներից լսում ենք սարսափելի իրավիճակի մասին, մարդկանց տառապանքների մասին Հայաստանում, Արցախում, Ուկրաինայում և այլուր, կամ երբ պահքի ընթացքում կենտրոնանում ենք մեր սխալների ու թերությունների վրա, ուրախության առիթներ գրեթե չենք գտնում: Եւ ինչպես առաջներում շատերը, այնպես էլ այսօր մենք, հարց ենք տալիս. «Իսկ իմաստ ունի՞ հույս դնել Աստծո վրա, թե՞ Նա մոռացել է մեզ, լքել, մեր սխալ արարքների, մեր մեղքերի պատճառով»:
Բայց երբ կարդում ենք Ավետարանը ըստ Հովհաննես 6.16-21-ը, որը պատմում է Հիսուս Քրիստոսի ի ջրի վրա քայլելու մասին, անմիջապես պարզ է դառնում, որ Աստված մեզ երբեք չի մոռանում: Ավելի շուտ մենք ենք, որ Քրիստոսի աշակերտների նման, մոռանում ենք Նրան: Բայց ՆԱ միշտ մեզ հետ է և շտապում է մեզ օգնության նույնիսկ այն ժամանակ, երբ մենք, մեր հուսահատության մեջ, չենք սպասում այդ օգնությունը: Եսայա մարգարեն գիտեր այս ամենը, ուստի առաջ էր նայում։ Նա իր հույսը դրել էր Աստծո վրա և տեսնում էր Քրիստոսի հարությամբ փրկության հաղթանակը և այն ամենը, ինչ հարությունը բերում է մարդկությանը: Ուստի նա աղաղակում է. «Ես պիտի հրճուեմ Տիրոջով»:
Ավելի ուշ Սուրբ Պողոսն իր Նամակում ասում է՝ «Ուրախացե՛ք Տիրոջով», այսինքն՝ Հիսուս Քրիստոսով։ Մեզանում և մեր շուրջ շատ բան կա, որ խանգարում է մեր ուրախությանը: Բայց հուսահատության և սարսափի խավարի մեջ, ահա տեսնում ենք փրկության լույսը Տիրոջ մեջ: Այն, ինչ Աստված տալիս է մեզ, այն, ինչ ՆԱ անում է մեզ համար ամեն օր, մեզ հուսադրում է, գոհունակությամբ ու երջանկությամբ լցնում: Աստված ներում է մեզ մեր այն մեղքերը, որոնց համար մենք ներողություն ենք խնդրում իրենից: Նա ընդմիշտ ջնջում է այն ամեն թերություններն ու սխալները, որ գործել ենք նախկինում, այն ամենը, ինչ երբեմն կործանում էր մեզ:
Գիտենք, որ հատկապես պահքի ընթացքին մենք հնարավորություն ունենք շրջվելու աշխարհի խավարից և ընտրելու Աստվածգիտության (Աստծուն ճանաչելու) լույսը։ Որովհետև միայն Նա՝ մեր Աստվածն ու Փրկիչը, կարող է մեզ տալ այն, ինչի կարիքն ունենք հավիտենականության մեջ: Ուրեմն եկեք ընտրենք Աստվածգիտության լույսը և նա մեզ կերջանկացնի հոգեպես և այդ ուրախությունը հավերժ կլինի: Ամեն։