«Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»: Ղուկ. 9.46
Այս կիրակի Ս. Գրքի պատգամը քրիստոնեական խոնարհության մասին է:
Մի անգամ աշակերտների մեջ վեճ եղավ, թե արդեոք իրենցից ո՛վ է մեծ: Երբ Հիսուս իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ և ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. Որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»: Ղուկ. 9.46:48
Մանուկները մարդկանց ամենամաքուր, խոնարհ և անպաշտպան էակներն են, որոնց միջոցով Հիսուս անգամ երկնքի արքայությունը համեմատեց:
Այս աշխարհի ախտերից է հպարտությունը, որը սատանայի գլխավոր հատկանիշն է և հակառակը. ով խոնարհ է նման է Հիսուսին, որ Իր ամբողջ երկրային կյանքը ապրեց խոնարհ, հեզ, շրջեց աղքատների ու հիվանդների մեջ, լվաց իր աշակերտների ոտքերը:
Եկեղեցու հայրերն ասում են,- Ամեն ոք, ով խաղաղարար է և խաղաղասեր է, Աստծո որդի է կոչվում, որովհետև Աստծո գործն է կատարում, իսկ նա ով խռովարար է, խռովասեր, մարդկանց դրդրում է խռովության ու ցավագին կռվի, սատանայի որդի է և սատանայի գործն է կատարում:
Խոնարհություն՝ աղքատություն և հարստություն՝ ագահություն: Այս բառերը հոմանիշ են իրար: Սակայն երանի այն աղքատին, որը խոնարհ է հոգով և ոչ թե աղքատ է կյանքի հանգամանքների և նյութական նեղությունների պատճառով: Իսկ շատ մեծահարուստներ, ինչպես հայրերն են ասում, կմտնեն Աստծո արքայություն, եթե լինեն բարեսեր, ողորմած, անկաշառ, իրավադատ, խոնարհ, չզրկեն ուրիշներին, գողերին ընկեր չլդառնան ու չշնանան, լինեն խնամող այլ որբերին և այրիներին և բոլոր նրանց, ովքեր գտնվում են իրնեց հովանավորության ներքո:
Լինենք խոնարհ, հեզ, հեռու բարկությունից, բամբասանքից, խոնարհությունը չշփոթենք խեղճության հետ, իսկ ով չի որ կարողանում զսպել իր հույզերը, բարկանում է, անընդահտ մեղադրում, հեռանում է խոնարհությունից ու մոտենում հպարտոթյանը և սատանային: Քրիստոնեական հոգով խոնարհվենք Աստծո առաջ, քանի որ.
«Ով բարձրացնի իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնի իր անձը, կբարձրացվի» Մատթ.  23:12
Ամեն
***
„Denn wer unter euch allen der Kleinste ist, der ist groß.“ Lukas 9.48
 Die heutige Tageslesung handelt von der christlichen Demut.
„Unter ihnen kam der Gedanke auf, wer von ihnen der Größte sei. Jesus sah den Gedanken in ihren Herzen. Deshalb nahm er ein Kind, stellte es neben sich und sagte zu ihnen: Wer dieses Kind in meinem Namen aufnimmt, der nimmt mich auf; und wer mich aufnimmt, der nimmt den auf, der mich gesandt hat. Denn wer unter euch allen der Kleinste ist, der ist groß.“ Lukas 9.46:48
Kinder sind die reinsten, demütigsten und wehrlosesten Menschen, mit denen Jesus sogar das Himmelreich verglich.
Eines der Übel dieser Welt ist der Stolz, der das Hauptmerkmal des Teufels ist. Und umgekehrt, wer demütig ist, ist wie Jesus, der sein ganzes irdisches Leben demütig verbrachte, die Armen und Kranken besuchte, seinen Jüngern die Füße wusch.
Die Kirchenlehrer sagen: Jeder, der ein Friedensstifter und ein Friedensliebender ist, wird Sohn Gottes genannt, weil er Gottes Werk tut, und wer ein Aufrührer ist, der Menschen zu Aufständen und schmerzhaften Kämpfen aufstachelt, ist Sohn des Teufels und tut es das Werk des Teufels.
Demut ist Armut und Reichtum ist Gier. Diese Wörter sind synonym. Aber gesegnet ist der arme Mann, der demütig im Geiste und nicht wegen der Lebensumstände und materieller Not arm ist. Und viele reiche Menschen werden, wie die Väter sagen, in das Reich Gottes eingehen, wenn sie gütig, barmherzig, unbestechlich, gerecht, demütig sind, andere nicht berauben, sich nicht mit Dieben anfreunden und keinen Ehebruch begehen, sich um sie kümmern andere Waisen und Witwen und alle, die unter ihrer Obhut stehen.
Seien wir demütig, sanftmütig, weg von Wut und Klatsch, verwechseln wir Demut nicht mit Armut, und diejenigen, die ihre Gefühle nicht kontrollieren können, werden wütend, beschuldigen ständig andere, verlassen die Demut und nähern sich Stolz und dem Teufel. Beugen wir uns mit christlichem Geist vor Gott:
 „Denn wer sich selbst erhöht, wird erniedrigt, und wer sich selbst erniedrigt, wird erhöht werden“. Matthäus 23.12
Amen

Pfr. Aygik Hovhannisyan