Ökumenische Fachtagung zum Schutz der Kulturgüter am 28. April 2023

Anlässlich einer gemeinsamen Fachtagung zur Gefährdung des christlichen Kulturerbes in Berg-Karabach, die am heutigen Freitag (28. April 2023) in Köln stattfindet, haben die Armenische Apostolische Kirche, die Deutsche Bischofskonferenz (DBK) und die Evangelische Kirche in Deutschland (EKD) ihre Sorge vor einer weiteren Verschärfung des Konfliktes in der Region zum Ausdruck gebracht.

Durch den von Ende der 1980er Jahre bis heute anhaltenden militärischen Konflikt um Berg-Karabach haben nicht nur die dort lebenden Menschen gelitten, sondern sind auch die bedeutenden Kulturgüter in einer der ältesten christlich geprägten Weltgegenden betroffen. Viele christliche Klöster und Kirchen, z. T. mehr als 1000 Jahre alt, sind von der Entwidmung und Zerstörung bedroht. Inschriften und Grabmäler werden aus identitätspolitischen Gründen vernichtet.

In den letzten Monaten hat sich auch die Lebenssituation in der völkerrechtlich umstrittenen Region verschlechtert. Durch die Blockade des Latschin-Korridors, der das armenisch besiedelte Berg-Karabach mit Armenien verbindet, und den Aufmarsch massiver Truppenkontingente an den Grenzen haben sich die Konflikte im Südkaukasus erneut verschärft. Es droht eine humanitäre Katastrophe.

Die Organisatoren der Konferenz unterstützen daher den Aufruf zum Gebet für Frieden und Solidarität der Arbeitsgemeinschaft Christlicher Kirchen (ACK) vom 23. März 2023. „Angesichts der bedrohlichen und für die Menschen der Region zunehmend untragbaren Situation rufen wir zu Solidarität und Gebet auf“, erklärt der Primas der Armenischen Apostolischen Kirche in Deutschland, Bischof Serovpé Isakhanyan. „Durch die Blockade des Latschin-Korridors sind 120.000 Menschen in Arzach von der Versorgung mit Lebensmitteln und medizinischen Gütern abgeschnitten.“

Bischof Dr. Bertram Meier, Vorsitzender der Kommission Weltkirche der Deutschen Bischofskonferenz, betont die Notwendigkeit einer politischen Antwort auf die Krise: „Es ist unsere Aufgabe als Christen, den Dialog zwischen den verschiedenen Völkern, Religionen und politischen Überzeugungen anzuregen, damit unseren Geschwistern im Südkaukasus ein Zusammenleben in Frieden und Versöhnung möglich ist. Wir rufen auch die Europäische Union auf, sich zum Wohle aller Menschen in der Region und zum Erhalt der jahrtausendealten Kultur für eine friedliche Lösung des Konflikts einzusetzen.“

Für die EKD unterstreicht die Leiterin der Ökumene- und Auslandsarbeit, Bischöfin Petra Bosse-Huber: „Wir bitten Gott darum, weitere Gewalt an den Grenzen Armeniens zu verhüten, und darum, denen, die Verantwortung in Politik, Wirtschaft und Gesellschaft tragen, Wege zu zeigen, wie sie angesichts immer weiter wachsender Feindschaft zum Wohle aller handeln können.“

***
Եկեղեցիները մտահոգ են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով
Միջեկեղեցական համաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պաշտպանությանը, 28 ապրիլ 2023
Այսօր (28.04.2023թ.) «Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական մշակութային ժառանգությունը վտանգված է» խորագրով Գերմանիայի Քյոլն քաղաքում համատեղ կազմակերպված մասնագիտական համաժողովի առիթով Հայ Առաքելական Եկեղեցին, Գերմանական Եպիսկոպոսաց Խորհուրդը եւ Գերմանիայի Ավետարանական Եկեղեցին իրենց մտահոգությունն են հայտնում տարածաշրջանում հակամարտության հետագա սրմամբ։
1980-ականների վերջից առ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական հակամարտության պատճառով տուժել են ոչ միայն այնտեղ ապրող մարդիկ, այլեւ աշխարհի հնագույն քրիստոնեական շրջաններից մեկի մշակութային կարեւոր արժեքները: Ավելի քան հազարամյա պատմություն ունեցող բազում քրիստոնեական վանքերի ու եկեղեցիների սպառնում է օտարացում ու ոչնչացում։ Ինքնությունն ու պատկանելիությունը քողարկելու քաղաքական նկատառումներով ոչնչացվում են նաեւ արձանագրություններ ու տապանաքարեր։
Միջազգային իրավունքի տեսանկյունից վիճարկելի տարածաշրջանում վերջին ամիսներին վատթարացել են նաեւ մարդկանց կենցաղային պայմանները։ Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի (Բերձորի) միջանցքի շրջափակումը եւ սահմանների երկայնքով զանգվածային զորամիավորումների տեղակայումը դարձյալ սրել են հակամարտությունը Հարավային Կովկասում։ Մարդասիրական աղետ է սպառնում։
Ըստ այդմ՝ համաժողովի կազմակերպիչները աջակցում են Գերմանիայի Միջեկեղեցական Կենտրոնական Խորհրդի 2023 թվականի մարտի 23-ին հրապարակված խաղաղության ու համերաշխության համար աղոթքի կոչին: «Հաշվի առնելով տարածաշրջանում ապրող ժողովրդին սպառնացող եւ ավելի ու ավելի անտանելի դարձող իրավիճակը, մենք համերաշխության ու աղոթքի կոչ ենք անում»,- նշում է Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ «Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում 120 հազար մարդ զրկված է սննդի ու բժշկական անհրաժեշտ պարագաների մատակարարումից»։
Գերմանիայի Եպիսկոպոսաց Խորհրդի «Համաշխարհային եկեղեցի» հանձնախմբի նախագահ Բերտրամ Մայեր եպիսկոպոսը շեշտում է ճգնաժամին քաղաքական պատասխան տալու անհրաժեշտությունը. «Որպես քրիստոնյաներ մեր պարտականությունն է խթանել տարբեր ժողովուրդների, կրոնների ու քաղաքական համոզմունքների միջեւ երկխոսությունը, որպեսզի Հարավային Կովկասում ապրող մեր քույրերն ու եղբայրները կարողանան ապրել խաղաղության մեջ միասին, եւ հնարավոր դառնա հաշտեցումը: Մենք նաեւ կոչ ենք անում Եվրամիությանը աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց եւ հազարամյակների մշակույթի պահպանության»։
Գերմանիայի Ավետարանական եկեղեցու միջեկեղեցական ու միջազգային հարաբերությունների ղեկավար Պետրա Բոսսե-Հյուբեր եպիսկոպոսը շեշտում է. «Մենք աղոթում ենք Աստծուն կանխել Հայաստանի սահմաններին հետագա բռնությունները եւ անընդհատ աճող թշնամանքի պայմաններում քաղաքական, տնտեսական ու սոցիալական պատասխանատվություն ունեցող անձերին ուղիներ ցույց տալ՝ գործելու բոլորի բարօրության համար»։