Wort zum Sonntag am 29.04.2023
Von Pfarrer Dr. Diradur Sardaryan
„Alle aber begegnet einander in Demut! Denn Gott tritt Stolzen entgegen, Demütigen aber schenkt er seine Gnade. Werft alle eure Sorge auf ihn, denn er kümmert sich um euch!“
Karmir Kiraki (übers. Roter Sonntag) wird der vierte Ostersonntag in unserer Kirche genannt. Rot ist einerseits die Farbe der Märtyrer, andererseits ist es die Farbe derer, die in den Krieg ziehen, um ihre Heiligtümer: Familie, Heimat und Glaube zu schützen.
Zu den Tageslesungen gehört das fünfte Kapitel des ersten Briefes des Hl. Apostels Petrus. Er spricht in diesem Kapitel über die Demut und die Zuversicht der Christen trotz jeglicher Bedrängnis. Etwas, was auch heute uns Kraft gibt.
Die Christen wurden seit der Kreuzigung Christi verfolgt und bedrängt. Der Apostel spricht darüber, er spricht sogar von der Feuersglut, welches über die ersten Christen kommt (1.Petrus 4, 12-19). Doch er belehrt die Hirten und die Gemeinde das Leiden im Namen Christi in Freude und Hoffnung auf sich zu nehmen und einander mit gegenseitigem Respekt zu behandeln. Paradoxerweise spricht er den bedrängten und verfolgten Menschen in einer besonderen Weise Mut zu, in dem er sagt: „Alle aber begegnet einander in Demut! Denn Gott tritt Stolzen entgegen, Demütigen aber schenkt er seine Gnade. Werft alle eure Sorge auf ihn, denn er kümmert sich um euch!“ (1.Petrus 5, 5-7).
Verfolgung und Bedrängnis in einer oder anderen Weise erleben die Christen überall auf der Welt bis heute. In manchen Orten wird diese Verfolgung „zivilisierter“ durchgeführt, anderswo durch Gewalt und Blutvergießen. Doch die Botschaft bleibt stets die gleiche: „Werft alle eure Sorge auf ihn, denn er kümmert sich um euch“ (1. Petr. 5,7)!
Es ist wichtig zu verstehen, dass Demut, wie sie in der Kirche verstanden und gepredigt wird, uns nicht klein machen will, sondern nur bescheiden. Vor dem Angesicht des Menschensohnes, des Gerechten schlechthin, der die Sünden der Welt auf sich nimmt und für die Sünden der Welt leidet, sollte jedem Christen bewusst sein, wer er oder sie eigentlich ist, nämlich Kind Gottes, und welcher grenzenlosen göttlichen Gnade er oder sie durch Christus teilhaftig wird. Demut ist also die Bescheidenheit des Beschenkten, der die äußeren Gegebenheiten hinnimmt, ohne darüber zu klagen, und im vollen Vertrauen auf Gott, Der sich um ihn kümmert.
Der Rote Sonntag lädt uns also unser Leben als ein Kampf gegen den Bösen zu begreifen. Bei diesem Kampf sollten wir das, was auf uns zukommt demütig ertragen, in voller Hoffnung, dass Gott uns niemals allein lässt. Wer so Demut begreift, genießt ein Leben in Genügsamkeit, Zufriedenheit und Hingabe.
Pfr. Dr. Diradur Sardaryan
Sie sehen gerade einen Platzhalterinhalt von Standard. Um auf den eigentlichen Inhalt zuzugreifen, klicken Sie auf den Button unten. Bitte beachten Sie, dass dabei Daten an Drittanbieter weitergegeben werden.
Weitere InformationenԿիրակմուտքի խօսք 29.04.2023-ին
Տիրատուր քհն․ Սարդարյան
«Բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ: Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին»
Ա Պետրոս 5, 5-7
Կարմիր Կիրակի, այսպես է կոչվում մեր եկեղեցում Սուրբ Հարության չորրորդ կիրակին։ Կարմիրը նախ նահատակների գույնն է, ապա՝ մարտնչողների, որոնք կռվում են՝ պաշտպանելու համար իրենց սրբությունները՝ ընտանիք, հայրենիք ու հավատք։
Օրվա ընթերցվածքներից մեկը Սուրբ Պետրոս Առաքյալի Առաջին Նամակի հինգերորդ գլուխն է։ Այստեղ նա խոսում է քրիստոնյաների խոնարհության և ցանկացած դժբախտության դեպքում հույսը չկորցնելու մասին: Վարդապետություն, որն այսօր էլ մեզ ուժ է տալիս։
Քրիստոնյաները հալածվել են Քրիստոսի խաչելությունից ի վեր: Առաքյալը խոսում է այդ մասին, նա նույնիսկ խոսում է բոցավառ կրակի մասին, որը գալիս է վաղ քրիստոնյաների վրա (Ա Պետրոս 4:12-19): Բայց նա խրատում է հոգևոր հովիվներին և եկեղեցու հոտին ուրախությամբ և մեծ հույսով ընդունել տառապանքները հանուն Քրիստոսի և փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց: Պարադոքսալ կերպով նա քաջալերում է ճնշված և հալածված քրիստոնյաներին՝ ասելով. «Բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ: Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին» (Ա Պետրոս 5, 5-7):
Այս կամ այն կերպ քրիստոնյաներն առ այսօր մատնված են հալածանքների ու նեղությունների, ամբողջ աշխարհով մեկ: Մի տեղ այդ հալածանքն իրականացվում է ավելի «քաղաքակիրթ» կերպով, այլ տեղ՝ բռնության ու արյունահեղության միջոցով։ Բայց պատգամը միշտ մնում է նույնը. «Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին» (1 Պետ. 5:7):
Կարևոր է հասկանալ, որ խոնարհությունը, այնպես ինչպես նա ըմբռնվում և քարոզվում է եկեղեցում, չի գալիս մեզ ստորացնելու, այլ միայն պարկեշտացնելու: Ի դեմս Մարդու Որդու՝ անգերազանցելի արդարի, որն իր վրա է վերցնում աշխարհի մեղքերը և չարչարվում այդ մեղքերի համար, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հասկանա, թե ինքն ով է իրականում (Աստծո զավակ) և ինչպիսի անսահման աստվածային շնորհքի է արժանացած Քրիստոսի միջոցով: Հետևաբար, խոնարհությունը այդ շնորհը ստացողի պարկեշտությունն է, որով նա անտրտունջ ընդունում է արտաքին հանգամանքները և ամբողջովին իր կյանքը վստահում Աստծուն, Ով հոգ է տանում իր մասին:
Այսպիսով, Կարմիր կիրակին հրավիրում է մեզ ըմբռնել մեր կյանքը որպես չարի դեմ պայքար: Այդ պայքարում մենք պետք է խոնարհաբար համբերենք այն ամենին, ինչ գալիս է մեզ վրա, վստահ լինելով, որ Աստված երբեք մեզ մենակ չի թողնի: Ով խոնարհությունն այս կերպ է ըմբռնում, հագեցվածությամբ, գոհունակությամբ և նվիրվածությամբ լի կյանք է վայելում:
Տիրատուր քհն․ Սարդարյան