Եւ Տերն ասաց. « Եւ եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք եւ այս թթենուն ասեք՝ ՛՛Արմատախիլ եղիր եւ տնկվիր ծովի մեջ՛՛, նա կհնազանդվի ձեզ։»
Ղուկաս 17:6
Պատահական չէ նաև, որ այդ սերմը համեմատվում է շատ հաճախ հավատքի հետ։ Նույնպես և մարդը, եթե մանանեխի հատիկի չափ փոքր հավատք ունենա եւ ապավինի Տիրոջ օգնությանը, կկարողանա ժամանակի ընթացքում մեծամեծ գործեր կատարի ու օրեցօր կզորացնի նաև իր հավատքը։
Հավատքը վստահություն է, համոզմունք ինչ-որ բանի գոյության, ճշմարտության կամ անձի հանդեպ: Վստահություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ: Նա հիմք է հանդիսանում որպեսզի մենք սկսենք վստահել ու ապավինել Հիսուս Քրիստոսին: Հավատքը պետք է կենտրոնացված լինի Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի մարդուն տանի փրկության: Նա հույսն է այն բաների, որոնք զննելի աչքերով տեսանելի չեն։
Առանց հավատքի մենք չենք կարող մեր կյանքի դժվարին օրերում, մեր փորձությունների, տառապանքների, հուսահատությունների ժամանակ մխիթարություն գտնել։ Հավատքը այն վահանն է, որի շնորհիվ մենք պաշտպանվում և գոտեպնդվում ենք ամեն տեսակի աշխարհիկ դժվարություններից։
Հավատքը ճշմարիտ կյանքի արմատն է, որը մեծանում և դառնում է ծառ։ Մեր գործերը այդ ծառը մեծացնելու ջուրն է։
Մարդու կյանքում Աստված ներկա է այնքանով, որքանով մարդը հավատում է Նրան: Թեև հավատը չունի չափ, բայց ունի որակ և բովանդակություն։
Յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ եթե հավատում է, ուրեմն պետք է այդ հավատքը գործի դնի, իսկ եթե գործի չի դնում, նշանակում է, որ այդ հավատքը անիմաստ է։
Մարդկային սիրտը նման է արտի։
Մանանեխի հատիկը նաև Տիրոջ խոսքն է ու Տիրոջ հանդեպ հավատք ունենալը։ Եվ երբ մենք կարողանանք մեր սիրտը բացել և հավատքի մի փոքրիկ սերմ դնել, ապա կզորանանք և արմատներ ձգելով կնմանվենք մի մեծ ծառի։
Այնտեղ Տիրոջ հրեշտակները կհանգրվանեն։ Նրանք միշտ մեր շուրջը կլինեն, քանզի հրեշտակները մշտապես բարին են ցանկանում և դեպի Աստված են մեզ ուղեկցում։ Աստվածային սերը կբնակվի և սիրով կլցնի մեր ամբողջ կյանքը արժանացնելով Երկնքի Արքայությանը։
***
Der Herr erwiderte: Wenn ihr Glauben hättet wie ein Senfkorn, würdet ihr zu diesem Maulbeerbaum sagen: Entwurzle dich und verpflanz dich ins Meer! Und er würde euch gehorchen
Lukas 17:6
Senfkorn ist der kleinste Samen aller Samen, und selbst wenn wir so wenig Glauben haben wie ein kleines Senfkorn, verlassen wir uns auf den Gott, suchen das Himmelreich, versuchen, die Gebote des Gottes zu halten, und das Senfkorn fällt in uns und beginnt zu wachsen. Daher wird das Senfkorn auch mit dem menschlichen Glauben verglichen. Der Glaube ist Vertrauen, der Glaube an die Existenz von etwas, der Wahrheit oder der Person. Vertrauen auf etwas oder jemanden. Der Glaube bedeutet vertrauen und sich verlassen auf Jesus Christi.
Der Glaube muss sich auf Jesus Christus konzentrieren, um den Menschen zur Erlösung zu führen. Der Glaube ist die Hoffnung auf Dinge, die mit bloßem Auge nicht sichtbar sind.
Ohne Glauben können wir an den schwierigen Tagen unseres Lebens, in unseren Prüfungen, Schwierigkeiten und Verzweiflungen keinen Trost finden. Der Glaube ist der Schild, durch den wir vor allen Arten weltlicher Probleme geschützt werden.
Der Glaube ist die Wurzel des wahren Lebens, das wächst und zum Baum wird. Unsere Aufgaben sind als Wasser für diesen Baum zu dienen.
Gott ist im Leben des Menschen da auf dem Weg, wie der Mensch an ihn glaubt. Dieser Glaube hat kein Maß, aber er hat Qualität und Inhalt.
Jeder soll wissen, wenn man glaubt, dann muss man diesen Glauben verwenden, wenn man es nicht umsetzt , bedeutet dies, dass sein Glaube bedeutungslos ist.
Wir werden in der Lage sein, Gott und der Menschheit zu dienen und unseren Glauben umzusetzen, wenn wir fest im christlichen Glauben verankert sind.
Wir sind wie ein Feld, und dieses Feld ist unsere Seele, und wenn wir Vertrauen in unsere Seele vermitteln, wird unsere Seele wachsen und ein großer Baum werden.
Wo immer die Engel des Herrn erscheinen, werden sie immer um uns sein, denn die Engel wünschen immer Gutes und begleiten uns zu Gott.
Die göttliche Liebe wird leben und unser ganzes Leben mit Liebe füllen und uns zum Königreich des Himmels führen.
Pfr. Gnel Gabrielyan