Սիրելի հաւատացեալներ,
Երեկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում էր Մեր Եկեղեցու հիմնադիրներ եւ առաջին լուսաւորիչներ՝ Ս․ Թադեոս եւ Ս․Բարդուղիմեոս առաքեալների տօնը:
Քրիստոսի Համբարձումից յետոյ, համաձայն Տիրոջ պատգամի, Նրա աշակերտները տարածուեցին աշխարհով մեկ՝ ուսուցանելու բոլոր հեթանոս ազգերին քրիստոնեական վարդապետութիւնը: Առաքեալներն ընդամենը 12-ն էին և նրանցից երկուսը եկան Հայաստան ու նահատակուեցին Հայաստան աշխարհում: Հայոց հողը սնուեց առաքեալների արիւնով։ Երբ Սանատրուկ թագաւորի հրամանով սպանում են Ս․ Թադեոս առաքեալին՝ բացւում է ժայռը, որում եւ ամփոփում են առաքեալի մարմինը: Այսօր այդ ժայռի վրա է գտնւում Ս. Թադեի վանքը։
Մենք մեր եկեղեցին Առաքելական ենք կոչում եւ դրանով իսկ հաւաստում, որ քրիստոնեութիւնը Հայաստան մուտք է գործել առաջին իսկ դարից՝ Ս․ Թադեոս եւ Ս․ Բարդուղիմեոս առաքեալների միջոցով:
Ս․ Թադեոս եւ Ս․ Բարդուղիմեոս առաքեալները քրիստոնեութեան առաջին ուսուցիչները եղան Հայաստան աշխարհում: Նրանց կեանքն ու քարոզչութիւնը լաւագոյն օրինակը հանդիսացաւ քրիստոնեութեան զօրութեան եւ կենսունակութեան: Հեթանոսական ցոփ ու շուայտ կենցաղավարութեան, կռապաշտութեան խաւարի մեջ թաղուած Հայաստանը խոնարհուեց ճշմարիտ լոյսի առջեւ: Մենք 301 թ. ենք համարում քրիստոնեութիւնը որպէս պետական կրօն ընդունելու տարեթիւ, սակայն մինչ այդ առաքեալների ցանած սերմերն էին արդէն ծլարձակել: Առաքեալների քարոզչութեամբ արդեն պարարտ հող էր նախապատրաստուել հայ ժողովրդի դարձի համար: Քրիստոնեութեան առաջին հիմնաքարերն առաքեալներն էին դրել։
Սիրելի հաւատացեալներ,
Ս․ Թադեոս եւ Ս․ Բարդուղիմեոս առաքեալների տօնը վերանորոգութեան օր հռչակենք բոլորիս համար ու չթողնենք, որ միայն պատմութեան էջերը խօսեն, այլ մեր աղօթքներով եւ առաքինի կեանքով պանծացնենք առաքելայիմն մեր սուրբ եկեղեցին, որ հոգեփրկչական իր ծառայութեանը համընթաց շարունակելու է ազգանուէր առաքելութիւնը մեր կեանքում․ Ամէն։
Liebe Gläubige,
Gestern feierte die Armenische Apostolische Heilige Kirche das Fest der Gründer und der ersten Erleuchter unserer Kirche, St. Thaddäus und St. Bartholomäus.
Nach der Himmelfahrt unseres Herren Jesus Christus haben seine 12 Jünger, seinem Auftrag folgend, die christliche Botschaft in die heidnische Welt gebracht und gelehrt. Zwei Apostel, St. Thaddäus und St. Bartholomäus, kamen nach Armenien und litten dort den Märtyrertod auf Befehl des Königs Sanatruk. Als Thaddäus starb, öffnete sich ein Felsen und dort wurde sein Leichnam gelegt.
Heute befindet sich an diesem Ort der Heilige Thaddeus-Kloster. Der armenische Boden wurde vom Blut der Apostel genährt. Wir nennen unsere Kirche Apostolisch und bestätigen damit, dass das Christentum seit dem ersten Jahrhundert durch die Apostel St. Thaddeus und St. Bartholomäus in Armenien Einzug hielt. Thaddäus und Bartholomäus wurden die ersten Lehrer des Christentums in Armenien. Ihr Leben und Predigen waren die besten Beispiele für die Kraft und Vitalität des Christentums. Armenien, begraben in der Dunkelheit von Heidentum und Götzendienst, beugte sich vor dem wahren Licht. Das Jahr 301 betrachten wir als das Datum der Annahme des Christentums als Staatsreligion, aber zuvor wurde durch die Verkündigung der Apostel den fruchtbaren Boden für die Bekehrung des armenischen Volkes vorbereitet. Die ersten Grundsteine des Christentums in Armenien wurden von den Aposteln St. Thaddäus und St. Bartholomäus gelegt.
Liebe Gläubige,
Lasst uns den Festtag der Apostel St. Thaddäus und St. Bartholomäus, zum Tag der Erneuerung für uns alle erklären und nicht nur die Seiten der Geschichte sprechen lassen, sondern mit unserem Gebet und tugendhaften Leben unsere heilige apostolische Kirche verherrlichen, die durch ihre Seelenrettende Dienste, ihre Botschaft stetig in unserem Leben verkündigt.
Amen.
Yeghishe Vartabed Avetisyan