Իսկ երբ Հիսուս լսեց, նրան պատասխանեց և ասաց << Մի՜ վախեցիր, միայն հավատա, և նա կապրի>>։
Ղուկաս  8:50

Մեր Տերը տեսնելով մարդկանց անհավատությունը առ Աստված, տալիս է այն կարևոր բանալին, որը օգտագործելով մարդ կարող է իրապես ապրի։ Չնայած մարդիկ տեսել էին նրա հրաշքները, սակայն նորից անհավատ էին և չէին վստահում նրա զորությանը։

Քրիստոս իր առաքելության ճանապարհին, ինչքան էլ քարոզեց ու հրաշքներ գործեց, մարդիկ տեսնելով իսկ այդ չհավատացին նրան կամ քչերը հավատացին ու լսելով հանդերձ` չհամոզվեցին։

Մենք էլ նման ենք այն մարդկանց, որ թեկուզ և տեսնում ենք բազում հրաշքներ, սակայն հոգևոր կուրության մեջ ենք, և երբ գալիս է իրապես Տիրոջ հանդեպ մեր հավատքը գործի դնելու ժամանակը մենք սկսում ենք կասկածել և համոզված չլինել Տիրոջ զորությանը։

«Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակոբոս 2:26):

Հավատքը Լույս է ` կյանքն ու աշխարհը լուսավորող ճանապարհ։ Հավատքը մարդու համոզմունքների արդյունք է։ Սակայն մարդու Աստծուն հավատալու չափանիշը ի՞նչ է եղել, եթե ոչ միայն իր շահերի իրագործումը։ Երբ պետք ունենք հիշում ենք, որովհետև վատ վիճակում ենք , դժվարությունների ու նեղությունների մեջ ենք կամ էլ հիվանդ ենք։ Սակայն նույնիսկ հիշելով ու աղոթելով կրկին կասկածամիտ ենք։

Բազում օրինակներ կան Աստվածաշնչում այն մասին, թե ինչպես մարդ` հավատը վստահության վերածելով բազում հրաշքների ականատես է լինում։

Սիրելիներ այսօր մեզ էլ Քրիստոս ասում է << Մի՜ վախեցիր, միայն հավատա, և նա կապրի>>։

Ինչպես , որ Տերը կենդանացրեց Հարիոսի աղջկան նրանց հավատի շնորհիվ, այնպես էլ մեզ կվերակենդանացնի Քրիստոս, եթե իրապես հավատանք և վստահենք նրան։

Եկեք միասին պատասխանենք մեր Տիրոջը։ Տեր մենք հավատք ունենք, բայց տարակուսում ենք, ուժ տուր մեզ, որպեսզի մեր տարակուսանքը հեռանա մեզանից և միայն ամբողջական վստահությունը մնա քո հանդեպ։ Մենք ապավինում ենք քեզ, օգնիր մեզ զորանալու և առավել ևս մոտենալու քեզ։ Քանզի դու ես հույսն ու ապավենը մեր ամենքի։ Եւ մենք կապրենք եթե իրապես քեզ վստահենք։

Ամեն

Գնել քհն. Գաբրիելյան

*

Jesus hörte es und sagte darauf zu ihm: Fürchte dich nicht! Glaube nur, dann wird sie gerettet werden!
Lukas 8:50

Unser Herr, der den Unglauben der Menschen an Gott sieht, gibt den wichtigen Schlüssel, mit dem eine Person wirklich leben kann. Obwohl die Menschen seine Wunder gesehen hatten, waren sie immer noch ungläubig und vertrauten seiner Kraft nicht.Egal wie viel Christus während seiner irdischen Mission predigte und Wunder vollbrachte, glaubten ihm manche Menschen nicht, oder nur wenige glaubten ihm, obwohl sie die Wunder sahen oder hörten, sie waren oft nicht überzeugt. Wir sind wie diese Menschen, obwohl wir viele Wunder sehen, sind wir oft in einem Zustand der Blindheit: „Wie der Leib ohne Geist tot ist, so ist auch der Glaube ohne Werke tot“ (Jakobus 2,26).

Glaube ist Licht, ein Weg, das Leben und die Welt zu erleuchten. Glaube ist das Produkt menschlicher Überzeugungen. Aber was ist der Maßstab des Menschenglaubens an Gott, wenn nicht die bloße Verfolgung seiner eigenen Interessen? Wir erinnern uns an Gott, wenn es nötig ist, wenn wir uns  in einer schwierigen Situation befinden, wenn wir in Schwierigkeiten sind und oder krank. Aber selbst, wenn wir uns erinnern und beten, sind wir immer noch skeptisch. In der Bibel gibt es viele Beispiele dafür, wie ein Mensch viele Wunder erlebt, indem er Glauben in Vertrauen verwandelt.

Ihr Lieben, Christus sagt es uns heute: Fürchte dich nicht! Glaube nur, dann wird sie gerettet werden! So wie der Herr die Tochter von Jäirus dem Synagogenvorsteher dank seines Glaubens wiederbelebt hat, wird Christus uns auch wiederbeleben, wenn wir an Ihn wirklich glauben und vertrauen.

Lasst uns gemeinsam zu unserem Herrn beten und bitten. Herr, wir haben Glauben, aber wir sind ratlos, gib uns Kraft, damit unsere Ratlosigkeit uns verlässt und wir nur volles Vertrauen zu dir haben. Wir verlassen uns auf dich, hilf uns, stärke uns, dass wir im Glauben an dich standhaft und bei dir bleiben.

Denn Dir können wir vertrauen und Du bist die Hoffnung von uns allen. Und wir werden leben, wenn wir dir wirklich vertrauen.

Amen

Pfr. Gnel Gabrielyan