„Weihnachtsfreude“ – Spendenaktion der Diözese
Գերմանիայի Հայոց Թեմը 2023 թ. Յիսնակի շրջանում կրկին կազմակերպեց «Սուրբ Ծննդեան ուրախութիւն» ամենամեայ նուիրահաւաքը։
Հայաստանեայց Արաքելական Եկեղեցու Սիւնեաց Թեմի հետ համագործակցաբար աջակցութեան նպատակով այս տարի ընտրուեցին Սիւնեաց մարզի Գորիս եւ Կապան համայնքների սահմանամերձ բնակավայրերում ապրող բազմազավակ ընտանիքները:
Թեմիս Առաջնորդ Սերովբէ Սրբազանի օրհնութեամբ, Բադէն-Վիւրթեմբերգի հոգեւոր հովիւ Տէր Տիրատուր քահանան Յունուարի 8-13 թուականներին այցելեց Հայաստան՝ աջակցութեան ծրագիրը տեղում իրականացնելու նպատակով:
Տեղւոյն վրայ, համագործակցելով Սիւնեաց Թեմի հոգեւորականների եւ գյուղապետարանների պատասխանատու մարմինների հետ, կազմակերպուեցին Ագարակ, Աճանան, Առաջաձոր, Արծւանիկ, Դաւիթ-Բեկ, Եղվարդ, Ըրկենանց, Կապան, Նորաշենիկ, Սիւնիք, Վերին Խոտանան, Խնածախ, Խոզնավար, Արաւուս, Որոտան, Քարահունջ, Շուռնուխ, Բարձրաւան, Ներքին Խնձորեսկ բնակավայրերում ապրող 150 բազմազաւակ կարիքաւոր ընտանիքների հետ հանդիպումներ կամ նրանց տներ ու բնակարաններ այցելություններ: Այդ ընտանիքները ստացան շուրջ 70 եւրօ արժողութեամբ մթերային փաթեթներ: Տեղական արտադրութեանն ու առեւտրին աջակցելու նպատակով մթերքների գնումը կատարուեց Հայաստանում:
Այցելութիւնների ընթացքում Տիրատուր քահանան տեղեկացաւ առկայ խնդիրներին, որոնց մասին առաջիկայում կը տեղեկացնենք:
«Սուրբ Ծննդյան ուրախութիւն» ծրագրի կարեւորագոյն նպատակն է` ուշադրութիւն դարձնել հանրութեան ամենախոցելի վիճակի մէջ գտնուող հայրենակիներին եւ նրանց հետ կիսել Սուրբ Ծննդեան լուսաւոր աւետիսը:
Առիթից օգտուելով շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր նրանց, որոնք իրենց նուիրատւութիւններով օժանդակեցին ծրագրի բարեյաջող իրականացման։
Աստուած պահապան։
***
Während der Hisnak-Zeit (armenische Adventszeit) im Dezember 2023 hat unsere Diözese für Ihre Spendenaktion «Weihnachtsfreude» zu Spenden aufgerufen.
In Kooperation mit der Diözese der Armenischen Kirche in Syunik wurden dieses Mal kinderreiche Familien in den Ortschaften der Grenzregion von Goris und Kapan unterstützt.
Mit dem Segen des Primas, Serovpé Srpazan, reiste unser für Baden-Württemberg zuständige Gemeindepfarrer Dr. Diradur Sardaryan nach Armenien, um die Spendenaktion in die Tat umzusetzen. In Zusammenarbeit mit Seelsorgern der Diözese von Syunik und Dorfvorstehern vor Ort wurden mit 150 kinderreichen Familien aus den Ortschaften Agarak, Achanan, Arajdtzor, Artsvanik, Davit-Bek, Yeghvard, Eekenantz, Kapan, Norashenik, Syunik, Verin Khotanan, Khnatsakh, Khoznavar, Aravus, Vorotan, Karahunj, Shurnukh, Bardzravan und Nerkin Khndzoresk Begegnungen und Besuche organisiert. Die Familien erhielten je ein Unterstützungspaket im Wert von je 70 EUR überreicht. Um den örtlichen Handel zu unterstützen, wurden die Einkäufe für die Pakete vor Ort getätigt.
Bei den Besuchen hat Pfarrer Diradur sich über die Probleme und Bedürnisse der Menschen informiert, über die wir zukünftig berichten werden.
Das Ziel der Spendenaktion «Weihnachtsfreude» der Diözese ist unseren bedürftigen Geschwistern in Armenien Aufmerksamkeit zu schenken und die frohe Weihnachtsbotschaft mit Ihnen zu teilen.
Bei dieser Gelegenheit möchten wir uns bei allen bedanken, die sich mit Ihren kleinen und großen Spenden an unserer Spendenaktion beteiligt haben. Vergelt’s Gott!
Fotos: DAKD