Այսու սիրով տեղեկացնում ենք, որ 28-29 Սեպտեմբեր 2024-ին, տեղի են ունենալու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծումն ու Միւռոնօրհնէքի սրբազան արարողութիւնը։
Գերմանահայ մեր հաւատաւոր ժողովրդին յորդորում ենք այս եզակի առիթն օգտագործել՝ Հայրենիք եւ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին ճամփորդելու եւ վերանորոգուած Մայր Տաճարի վերաօծման ու Միւռոնօրհնէքի հոգեպարար ու օրհնաբեր արարողութիւններին մասնակցելու համար։
Բոլոր այն անձերին, որոնք այդ օրերին ծրագրում են Հայաստանում լինել եւ մասնակցել զոյգ արարողութիւններին, խնդրում ենք կապ հաստատել Առաջնորդարանի Դիւանի հետ (Tel.: 0221-7126223 կամ E-Mail: info@dakd.de) եւ անուններն արձանագրել տալ մեզ մօտ։
Դիւան Առաջնորդարանի