Եպիսկոպոս2022-04-25T23:24:26+02:00

Գերաշնորհ Տ․ Սերովպէ եպս․ Իսախանեան

Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Առաջնորդ

Գերաշնորհ Տ․ Սերովպէ եպս․ Իսախանեանն առաջնորդում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմը 2018 թուականի ապրիլից։ Առաքելական յաջորդականութեամբ նա Գերմանիայում պատասխանատու է իրեն վստահուած թեմի եւ աւելի քան 60000 հայ առաքելական քրիստոնեաների համար։ Նրա համար նոյնքան կարեւոր է հայապահպանութիւնը, որքան էկումենիկ համակեցութեան մշակումն ու մարդկանց ծառայելը։

«Հայ եկեղեցին
իմ հոգու ծննդավայրն է»

Գերաշնորհ Տ․ Սերովպէ եպս․ Իսախանեան

Ծնուած Հազարջրիբում՝ Իրանում 1963թ․ օգոստոսի 20-ին։
Կուսակրօն քահանայ ձեռնադրուեց 1987թ․ յունիսի եօթին Սուրբ Էջմիածնում
Եպիսկոպոս ձեռնադրուեց 2019 թուականի մայիսի 12-ին Սուրբ Էջմիածնում

Ես ծնուել եմ Հայաստանից դուրս՝ Իրանում։ Իմ նախնիները մոտ չորս հարիւր տարի ապրել են տնից (հաւանաբար՝ հայրենիքից) հեռու, մահմեդական երկրում, բայց չեն կորցրել իրենց ինքնութիւնը եւ քրիստոնեական հաւատքը: Սա Հայ Եկեղեցու աշխատանքի լաւագոյն ու կենդանի վկայութիւնն է։

Իմ նախնիներն այս եկեղեցում ճանաչեցին իրենց ինքնութիւնը, Յիսուս Քրիստոսին, սովորեցին իրենց լեզուն եւ ընդունեցին իրենց հաւատքը: Նրանք եկեղեցին դարձրեցին իրենց հոգեւոր տունը եւ նրա շնորհիւ դարեր շարունակ պահպանեցին ու փոխանցեցին իրենց հայ-քրիստոնեական ինքնութիւնը։ Նրանք համոզուած էին, որ Հայ Եկեղեցու միջոցով ոչ միայն կը գտնեն իրենց հոգու փրկութիւնը, այլեւ իրենց պատմութիւնը, լեզուն ու մշակոյթը, որոնք գալիս են արարչագործութեան ժամանակներից եւ կը պահպանուեն եւ կը փոխանցուեն սերնդէ սերունդ։

Ուստի ծնողներս երիտասարդ տարիքում ինձ ցոյց տուեցին եկեղեցու ճանապարհը: Իսկ աւելի ուշ ես ինքնուրոյն ընտրեցի այն, գիտակցաբար ասացի «այո» Աստծոյ կոչին եւ դարձա Տիրոջ ծառան։

Հոգեւոր ծառայութեան շուրջ 35 տարուայ փորձ ունենալով՝ թեմական եպիսկոպոսի իմ նոր պաշտոնում ես իմ հիմնական խնդիրն եմ տեսնում հայ հավատացեալներին այսօր եւս հնարաւորութիւն տալ գտնելու իրենց հոգեւոր տունը Հայ Եկեղեցում, որտեղ նրանք իրենց օտար չեն զգա եւ ի վիճակի կը լինեն գտնել Աստծուն եւ Աստծուն տանող ճանապարհը: Իմ նպատակն ու տեսլականն է, որ Եկեղեցում մենք դառնանք մի հոգեւոր ընտանիք, որտեղ եւ՛ մեծերը, եւ՛ երիտասարդներն իրենց կը զգան տանը: Հաշուի առնելով այսօրուայ բազմաթիւ տարբեր մարտահրաւերները՝ ձեզ անհրաժեշտ է մի վայր, որտեղ դուք կարող էք գտնել խաղաղութիւն եւ հանգիստ, որտեղ դուք կարող էք հոյս կապել եւ ստանալ օրհնութիւն, որտեղ դուք ձեզ միայնակ չէք զգա եւ որտեղ դուք համայնքի արժէքաւոր մասը կը լինէք:

Ես աղօթում եմ, որ Տէրն ինձ տա հաւատք եւ իմաստութիւն՝ «Աստծոյ արքայութեան մանանեխի սերմը ցանելու համար, որը շատ փոքր է, բայց կարող է աճել եւ մեծանալ»: (տես Մկ 4, 31-32)

Ես ծնուել եմ Հայաստանից դուրս՝ Իրանում։ Իմ նախնիները մոտ չորս հարիւր տարի ապրել են տնից (հաւանաբար՝ հայրենիքից) հեռու, մահմեդական երկրում, բայց չեն կորցրել իրենց ինքնութիւնը եւ քրիստոնեական հաւատքը: Սա Հայ Եկեղեցու աշխատանքի լաւագոյն ու կենդանի վկայութիւնն է։

Իմ նախնիներն այս եկեղեցում ճանաչեցին իրենց ինքնութիւնը, Յիսուս Քրիստոսին, սովորեցին իրենց լեզուն եւ ընդունեցին իրենց հաւատքը: Նրանք եկեղեցին դարձրեցին իրենց հոգեւոր տունը եւ նրա շնորհիւ դարեր շարունակ պահպանեցին ու փոխանցեցին իրենց հայ-քրիստոնեական ինքնութիւնը։ Նրանք համոզուած էին, որ Հայ Եկեղեցու միջոցով ոչ միայն կը գտնեն իրենց հոգու փրկութիւնը, այլեւ իրենց պատմութիւնը, լեզուն ու մշակոյթը, որոնք գալիս են արարչագործութեան ժամանակներից եւ կը պահպանուեն եւ կը փոխանցուեն սերնդէ սերունդ։ .

Ուստի ծնողներս երիտասարդ տարիքում ինձ ցոյց տուեցին եկեղեցու ճանապարհը: Իսկ աւելի ուշ ես ինքնուրոյն ընտրեցի այն, գիտակցաբար ասացի «այո» Աստծոյ կոչին եւ դարձա Տիրոջ ծառան։

Հոգեւոր ծառայութեան շուրջ 35 տարուայ փորձ ունենալով՝ թեմական եպիսկոպոսի իմ նոր պաշտոնում ես իմ հիմնական խնդիրն եմ տեսնում հայ հավատացեալներին այսօր եւս հնարաւորութիւն տալ գտնելու իրենց հոգեւոր տունը Հայ Եկեղեցում, որտեղ նրանք իրենց օտար չեն զգա եւ ի վիճակի կը լինեն գտնել Աստծուն եւ Աստծուն տանող ճանապարհը: Իմ նպատակն ու տեսլականն է, որ Եկեղեցում մենք դառնանք մի հոգեւոր ընտանիք, որտեղ եւ՛ մեծերը, եւ՛ երիտասարդներն իրենց կը զգան տանը: Հաշուի առնելով այսօրուայ բազմաթիւ տարբեր մարտահրաւերները՝ ձեզ անհրաժեշտ է մի վայր, որտեղ դուք կարող էք գտնել խաղաղութիւն եւ հանգիստ, որտեղ դուք կարող էք հոյս կապել եւ ստանալ օրհնութիւն, որտեղ դուք ձեզ միայնակ չէք զգա եւ որտեղ դուք համայնքի արժէքաւոր մասը կը լինէք:

Ես աղօթում եմ, որ Տէրն ինձ տա հաւատք եւ իմաստութիւն՝ «Աստծոյ արքայութեան մանանեխի սերմը ցանելու համար, որը շատ փոքր է, բայց կարող է աճել եւ մեծանալ»: (տեսՄկ 4, 31-32)

Գերաշնորհ Տ․ Սերովպէ եպս․ Իսախանեանը ծնուել է Ռազմիկ աւազանի անունով 1963 թուականի օգոստոսի 20-ին Իրանի Փերիա նահանգի Հազարջրիբ գիւղում (պարսկերէն՝ Ֆերեյդան)։ 1968 թուականի նոյեմբերին ծնողների եւ ընտանիքի այլ անդամների հետ գաղթել է Հայաստան։ Սկզբում ընտանիքը հաստատուել է Հոկտեմբերեանի շրջանի Խանջեան գիւղում (այժմ՝ Արմաւիրի մարզ), ապա 1974 թուականից՝ Էջմիածին քաղաքում։

Կրթութիւնը ստացել է 1970-1974 թուականներին Խանջեանի (Արմաւիր) գիւղի դպրոցում, ապա 1974-1980 թուականներին՝ Էջմիածնի թիւ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցը յաջողութեամբ աւարտելուց յետոյ 1980 թուականի սեպտեմբերին ընդունուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր ճեմարան։ 1981 թուականի նոյեմբերին զորակոչուել է խորհրդային բանակ՝ զինուորական ծառայութեան։ Երկու տարի զինծառայութիւնից յետոյ ուսումը շարունակել է Աստուածաբանական ճեմարանում։ 1986 թուականի փետրուարի 14-ին՝ Տեառնընդառաջի տօնին, Յուսիկ արքեպիսկոպոս Սանթուրեանի կողմից ձեռնադրուել է սարկաւագ։ 1986 թուականին աւարտել է Աստուածաբանական ճեմարանը եւ թեզը պաշտպանել «Բարսէղ Մաշկեւորցի» էթիկական հայեացքները» թեմայով, որը գնահատուել է «Գերազանց»։

1987թ․ յունիսի եօթին՝ zum Հոգեգալստեան տօնին, Ներսէս արքեպիսկոպոս Պոզապալեանի կողմից Ռազմիկ սարկաւագը կուսակրօն քահանայ ձեռնադրուեց՝ ստանալով Սերովպէ անունը։ 1989 թուականի նոյեմբերին նա յաջողութեամբ պաշտպանեց վարդապետական թեզը՝ «Տասը պատուիրանները եւ Քրիստոսը»։ Նույն թուականի նոյեմբերի 12-ին Տաթեւի վանքում Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսեանի ձեռամբ ստացել է Վարդապետի կոչում։

1987-1995 թուականներին ծառայել է Հայաստանի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի եկեղեցում։ 1995թ.-ին սկսել է իր ծառայութիւնը Գերմանիայի հայոց թեմում։ 2010-2018 թուականներին, կարճ ընդհատումով, եղել է թեմի եպիսկոպոսական փոխանորդ։

Գարեգին արքեպիսկոպոս Պեկճեանի հանգստի կոչուելուց յետոյ Սերովպէ Վարդապետն ընտրուել է թեմական առաջնորդի տեղապահ թեմական պատգամավորական ժողովի կողմից։ 2018 թուականի ապրիլի 18-ին թեմի պատուիրակութեան Թեմական ժողովը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրեց Սերովպէ Վարդապետ Իսախանեանին։ Ընտրութիւնը հաստատուել է նոյն թուականի ապրիլի 19-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

2019 թուականի մայիսի 12-ին՝ Կարմիր կիրակի օրը, Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Սերովպէ վարդապետ Իսախանեանի եպիսկոպոսական ձեռնադրութիւնը Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ 2019 թուականի մայիսի 24-ին տեղի ունեցաւ Գերաշնորհ Տ․ Սերովպէ եպս․ Իսախանեանի պաշտոնական գահակալութիւնը։

Գերաշնորհ Տ․ Սերովպէ եպս․ Իսախանեանը ծնուել է Ռազմիկ աւազանի անունով 1963 թուականի օգոստոսի 20-ին Իրանի Փերիա նահանգի Հազարջրիբ գիւղում (պարսկերէն՝ Ֆերեյդան)։ 1968 թուականի նոյեմբերին ծնողների եւ ընտանիքի այլ անդամների հետ գաղթել է Հայաստան։ Սկզբում ընտանիքը հաստատուել է Հոկտեմբերեանի շրջանի Խանջեան գիւղում (այժմ՝ Արմաւիրի մարզ), ապա 1974 թուականից՝ Էջմիածին քաղաքում։

Կրթութիւնը ստացել է i1970-1974 թուականներին Խանջեանի (Արմաւիր) գիւղի դպրոցում, ապա 1974-1980 թուականներին՝ Էջմիածնի թիւ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցը յաջողութեամբ աւարտելուց յետոյ 1980 թուականի սեպտեմբերին ընդունուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր ճեմարան։ 1981 թուականի նոյեմբերին զորակոչուել է խորհրդային բանակ՝ զինուորական ծառայութեան։ Երկու տարի զինծառայութիւնից յետոյ ուսումը շարունակել է Աստուածաբանական ճեմարանում։ 1986 թուականի փետրուարի 14-ին՝ Տեառնընդառաջի տօնին, Յուսիկ արքեպիսկոպոս Սանթուրեանի կողմից ձեռնադրուել է սարկաւագ։ 1986 թուականին աւարտել է Աստուածաբանական ճեմարանը եւ թեզը պաշտպանել «Բարսէղ Մաշկեւորցի» էթիկական հայեացքները» թեմայով, որը գնահատուել է «Գերազանց»։

1987թ․յունիսի եօթին՝ Հոգեգալստեան տօնին, Ներսէս արքեպիսկոպոս Պոզապալեանի կողմից Ռազմիկ սարկաւագը կուսակրօն քահանայ ձեռնադրուեց՝ ստանալով Սերովպէ անունը։ 1989 թուականի նոյեմբերին նա յաջողութեամբ պաշտպանեց վարդապետական թեզը՝ «Տասը պատուիրանները եւ Քրիստոսը»։ Նույն թուականի նոյեմբերի 12-ին Տաթեւի վանքում Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսեանի ձեռամբ ստացել է Վարդապետի կոչում։

1987-1995 թուականներին ծառայել է Հայաստանի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի եկեղեցում։ 1995թ.-ին սկսել է իր ծառայութիւնը Գերմանիայի հայոց թեմում։ 2010-2018 թուականներին, կարճ ընդհատումով, եղել է թեմի եպիսկոպոսական փոխանորդ։

Գարեգին արքեպիսկոպոս Պեկճեանի հանգստի կոչուելուց յետոյ Սերովպէ Վարդապետն ընտրուել է թեմական առաջնորդի տեղապահ թեմական պատգամավորական ժողովի կողմից։ 2018 թուականի ապրիլի 18-ին թեմի պատուիրակութեան Թեմական ժողովը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրեց Սերովպէ Վարդապետ Իսախանեանին։ Ընտրութիւնը հաստատուել է նոյն թուականի ապրիլի 19-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

2019 թուականի մայիսի 12-ին՝ Կարմիր կիրակի օրը, Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Սերովպէ վարդապետ Իսախանեանի եպիսկոպոսական ձեռնադրութիւնը Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ 2019 թուականի մայիսի 24-ին տեղի ունեցաւ Գերաշնորհ Տ․ Սերովպէ եպս․ Իսախանեանի պաշտոնական գահակալութիւնը։

Եպիսկոպոսական ռեգալիա

Predigten, Reden, Texte

Your Content Goes Here

Hier präsentieren wir einige der Schriften von Bischof Serovpe Isakhanyan:

S. Isakhanyan, Die moralischen Ansichten von Barsegh von Maschkevor, Etschmiadzin, 1986;
S. Isakhanyan, Die zehn Gebote und Christus, Etschmiadzin, 1989;
S. Isakhanyan, Taschengebetbuch, Übersetzung, Armenisch & Deutsch, Etschmiadzin; 2010;
S. Isakhanyan, Sakrament der Hl. Liturgie der Armenischen Kirche, Übersetzung, Armenisch & Deutsch, Etschmiadzin, 2011;
S. Isakhanyan, Armenisch-Apostolische Orthodoxe Kirche, Etschmiadzin, 2012.

Begegnungen mit dem Bischof

Bischofsbüro

Diözese der Armenischen Kirche in Deutschland

S. E. Bischof Serovpe Isakhanyan

Allensteiner Str. 5, 50735 Քյոլն
Tel.: +49 221 7126223
Fax: +49 221 7126267

bischof (at) dakd.de

Nach oben