Der Primas mit der „Vachagan Barepasht“ Medaille der Republik Artsakh ausgezeichnet

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը, գնահատելով 2020 թ․ 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Գերմանիայի Հայոց Թեմի եւ իր հովանու ներքոյ գործող համայնքների Արցախին ցուցաբերած նիւթական ու բարոյական աջակցութիւնը, Արցախում բարեգործական մի քանի ծրագրերի բարեյաջող իրականացումը, ետպատերազմեան ժամանակաշրջանում Թեմիս առաջնորդի բազմիցս Արցախ այցելելու եւ արցախահայութեան նեցուկ լինելու փաստը, Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ Եպս․ Իսախանեանին պարգեւատրել է Արցախի Հանրապետութեան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
«Վաչագան Բարեպաշտ» մեդալը եւ նախագահ Արայիկ Յարութիւնեանի համապատասխան հրամանագիրը 29 Հոկտեմբեր 2022-ին Թեմիս առաջնորդին յանձնեց Արցախի Հանրապետութեան նախագահի Սփիւռքի հարցերով խորհրդական տիկին Ազատուհի Սիմոնեանը, որ այս օրերին Արցախի նախագահի Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի հարցերով խորհրդական տիկին Լուսինէ Ղարախանեանի հետ Թեմիս հրաւէրով գտնւում է Գերմանիայում։ Արցախի նախագահի երկու խորհրդականները այս օրերին այցելում են Գերմանահայ զանազան համայնքներ եւ բանախօսութիւններ ունենում «Արցախն այսօր» խորագրի ներքոյ։
***
In Betracht der materiellen und moralischen Unterstützungen der Armenischen Diözese in Deutschland und ihrer Gemeinden während und nach dem 44-tägigen Krieg 2020, der Verwirklichung einiger Hilfsprojekte in Arzach und seiner mehrmaligen Besuche in Arzach nach dem Krieg, wurde unser Primas, S.E. Bischof Serovpé Isakhanyan, vom Präsidenten der Republik Arzach, S.E. Araik Harutyunyan, mit dem „Vachagan Barepasht“ Medaille der Republik Artsakh ausgezeichnet.
Die Medaille und das entsprechende Verleihungsdekret des Präsidenten wurden dem Primas am 29. Oktober 2022 durch die Beraterin des Präsidenten in Diasporaangelegenheiten, Frau Azatoohi Simonian, überreicht, die sich in diesen Tagen, gemeinsam mit Frau Lusine Gharakhanyan, Beraterin des Präsidenten in Bildungs- und Kulturangelegenheiten, auf Einladung der Diözese in Deutschland befindet. Beide Beraterinnen besuchen zur Zeit einige armenische Gemeinden und referieren über das Thema „Arzach heute“.