Ես կյանքի հացն եմ։ Ով ինձ մոտ գա, սոված չի մնա
և ով հավատում է ինձ, երբեք չի ծարավի: (Հովհաննես 6։35).

Բոլորս էլ գիտենք, որ կյանքը չի կարող շարունակվել առանց հացի։ Բայց դա միայն մի կողմն է, քանի որ պարզ է, որ հոգու հացը շատ կարևոր է մեր հոգեբանական գոյության համար։
Մեր կյանքում սովի երկու տեսակ կա՝ ֆիզիկական և մտավոր:

Ֆիզիկական սնունդը հագեցնում է մեր ֆիզիկական քաղցը, բայց չի հագեցնում հոգին:
Հիսուսը երկնային հացն է, եթե գնանք նրա մոտ, եթե մեր մտքերն ու կամքը տանք նրան, այս ճանապարհով կարող ենք լցնել հոգևոր դատարկությունը՝ Աստծո սիրո շնորհիվ։

Այս ճանապարհի երկու տարբերակ կա. Առաջինը աղոթքն է, զրույցը Աստծո հետ, երկրորդը՝ Սուրբ Հաղորդություն ստանալը։ Աղոթքը կամուրջն է Աստծո և մարդու միջև, աղոթքը մեր հոգու սնուցումն է: Սուրբ Հաղորդություն նշանակում է մասնակցել Հիսուսի կյանքին, շփվել Տիրոջ հետ:
Հիսուսն ասաց. «Ես եմ կյանքի հացը, ով ուտում է այս հացից, հավիտյան կապրի»։ Եվ այդ հոգին սնուցող, փրկարար զորությունը Հիսուսի մեջ է, և դա ընդունելու համար հավատք է պետք: Եվ մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, որ սա ոչ միայն փոխաբերական իմաստով է օգտագործվում, այլ այն իրականությունն է, որն ամփոփված է փրկարար Սուրբ Մարմնի և Արյան մեջ: Եվ յուրաքանչյուր Սուրբ Պատարագին մասնակցելու հնարավորություն է ստանում։

Խաչված մարմինը և Տիրոջ սուրբ արյունը դարձան մեր հավիտենական կյանքի գինը։ Եվ այս զոհաբերությունը հաստատում է Աստծո ներկայությունը մեր հոգիներում: Այս գիտակցութեամբ, մեծ յոյսով ու մեծ ակնածանքով է, որ պէտք է մօտենանք Սուրբ Հաղորդութեան։
Երկնքից իջած հացը ծառայում է մեր հոգու դատարկությունը լցնելուն։ Սա այն հացն է, որն ամրացնում է մեր հավատքը և կենսունակություն է տալիս:

Այս «ճիշտ սնունդը» բուժում է, սնուցում է մեր հոգիները, կենդանացնում կորցրած սրտերը, հույս է տալիս ժառանգելու երկնքի արքայությունը, քանի որ ոչ մի քրիստոնյա չի կարող հավիտենական կյանքի հույս ունենալ, եթե չճաշակի Տիրոջ մարմինն ու արյունը:

Ուրեմն աղոթեք և ստացեք Սուրբ Հաղորդություն, հագեցրեք ձեր հոգիների քաղցը։ Համտեսե՛ք կյանքի հացը, որովհետև ով ճաշակում է այն, Աստծու ճանապարհին է և քաղց չի զգում, և ով հավատում է, երբեք չի ծարավի։ Ամեն։

Հովիվ Գնել Գաբրիելյան