Գարեգին Բ

Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն է։
Կաթողիկոսի նստավայրը Էջմիածնի Սուրբ Վեհարանն է։ Վեհափառ Հայրապետն ընտրւում է Ազգային Եկեղեցական ժողովի կողմից։
1999 թուականի հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ-ն ընտրուել է Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոս։

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը (աշխարհիկ անունը Կտրիճ) ծնուել է 1951 թուականին Էջմիածնի մերձակայ Ոսկեհատ գիւղում, որտեղ էլ նա գնացել է տարրական դպրոց։ 1965 թուականին ընդունուել է Սուրբ Էջմիածնի հոգեւոր ակադեմիան, որը գերազանցութեամբ աւարտել է 1971 թուականին։ Աստուածաբանական ակադեմիայում ուսումն աւարտելուց յետոյ նշանակուել է ակադեմիայի ռեկտորի օգնական և դասավանդել Նոր Կտակարանը։

1972 թուականին Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեանի ձեռամբ ձեռնադրուել է կուսակրօն քահանայ եւ ստացել Գարեգին հոգեւոր անունը։ Նոյն թուականին Վազգէն Ա կաթողիկոսի կողմից ուղարկուել է Վիեննա։ 1975 թուականին նշանակուել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիւ՝ միաժամանակ շարունակելով աստուածաբանական ուսումը Բոննի համալսարանում։ 1979 թուականին վերադարձել է Հայաստան եւ անմիջապես ուղարկուել Զագորսկ կաթողիկոսի կողմից՝ այնտեղ սովորելու Ռուս ուղղափառ ակադեմիայում։

1980 թուականին Տէր Գարեգինը նշանակուել է Արարատեան թեմի առաջնորդական փոխանորդ, իսկ 1983 թուականին նշանակուել է նոյն թեմի առաջնորդական փոխանորդ։ Նոյն թվականի հոկտեմբերին ձեռնադրուել է եպիսկոպոս, իսկ 1992 թուականին՝ արժանացել արքեպիսկոպոսի արժանապատուութեանն ու կոչմանը։

1989 թուականին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսեանը Սեւանայ թերակղզում հիմնել է Վասգէնեան ճեմարանը, որը ենթակա էր Արարատեան թեմին։

1990 թուականին իր թեմում բացել է «Քրիստոնեական դաստիարակութեան կենտրոն», որը կրօնական ուսուցում է իրականացնում Արարատեան թեմի շրջանի 56 դպրոցներում։ 1992 թուականին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսեանի ջանքերով պիոներական պալատներից երեքը վերածուել են երիտասարդական կենտրոնների, որտեղ հոգեւոր կրթութիւն են ստանում հազարաւոր երիտասարդներ։

Արքեպիսկոպոս Ներսիսեանը Հայ Եկեղեցու Գերագոյն հոգեւոր խորհրդի (կենտրոնական գործադիր մարմնի) անդամ է 1990 թուականից։

1995 թ․ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն առաջադրվել է կաթողիկոսական ընտրութիւններում։ Երրորդ քուեարկութեամբ նա հանել է իր թեկնածութիւնը՝ յօգուտ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Տ.Տ.Գարեգին Բ-ի։

1998 թուականին նա նշանակուել է փոխանորդ Գարեգին Ա կաթողիկոսի կողմից։ Երբ 1999 թուականի յունիսին Գարեգին Ա կաթողիկոսը վախճանուեց, հոկտեմբերի 27-ին Ազգային Եկեղեցական ժողովը նրան ընտրեց եւ նոյն թուականին նոյեմբերի 4-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում օծուեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Seine Heiligkeit auf Facebook

Besuchen Sie die Facebook-Seite Seiner Heiligkeit. Hier bekommen Sie aktuelle Benachrichtigungen aus dem Katholikosat Aller Armenier
und können aktuelle Informationen und Stellungnahmen erhalten.

YouTube

Mit dem Laden des Videos akzeptieren Sie die Datenschutzerklärung von YouTube.
Mehr erfahren

Video laden

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Mother See of Holy Etchmiadzin

1101 VAGHARSHAPAT
REPUBLIC OF ARMENIA

Tel.: +374 10 517110
Fax: +374 10 517301

Mail: divanatun@etchmiadzin.am
Web: www.armenianchurch.org