ZENTRALES GENOZIDGEDENKEN in FRANKFURT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

23 Ապրիլ 2023 թ․ Ֆրանկֆուրտի հանրայայտ Փաուլսքիրխէ հանդիսասրահում (Նախկինում, մինչեւ 1944 թ․ եկեղեցի։ Պատերազմի ռմբակոծութեան պատճառով հրդեհուել է եւ վերանորոգումից յետոյ ծառայում է որպէս հանդիսասրահ։ Փաուլսքիրխէն այն վայրն է, որտեղ 1848 թ․ տեղի են ունեցել գերմանական ազգային խորհրդարանի նիստերը եւ ընդունուել է սահմանադրութիւնը) տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների ոգեկոչմանը նուիրուած Գերմանիայի կենտրոնական յուշերեկոն։ Աւանդական յուշերեկոն կազմակերպուել էր, ինչպէս նախորդ տարիներին, Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:

Յուշերեկոն բացուեց ԳԿԽ-ի ատենապետ Յովնաթան Շպանգենբերգի բացման խօսքով, ով յանուն կազմակերպիչների ողջունեց հայ եւ օտար հիւրերին ու ներկաներին եւ ընդգծեց Ցեղասպանութեան ոգեկոչման եւ յիշողութեան կարեւորութիւնը եւ անդրադարձաւ նաեւ Հայաստանի շուրջ տեղի ուենցող ներկայ իրադարձութիւններին եւ կոչ ուղղեց գերմանական իշխանութիւններին յստակօրէն դատապարտել Ադրբեջանի զաւթողական քաղաքականութիւնը։

Ապա ելոյթ ունեցաւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարեանը։ ՀՀ դեսպանը կարեւորեց 2016 թ. յունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունումը, անդրադարձաւ ցեղասպանութիւնների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղմանն ուղղուած Հայաստանի կողմից իրականացուող հետեւողական աշխատանքին:

Միջոցառմանը ողջոյնի խօսքեր արտասանեցին Գերմանիայի Հեսսէն երկրամասի Լանդթագի (երկրամասային խորհրդարան) նախագահ Աստրիդ Վալմանը (տեսաուղերձ), Հեսսէնի արդարադատութeան նախարար պրոֆ. դր. Ռոման Պոզեքը՝ յանուն երկրամասի վարչապետ Բորիս Ռհայնի։

Ապա ներկաներին յիշատակի խօսք ուղղեց Գերմանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ եպս․ Իսախանեանը։ Առաջնորդ սրբազանը «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» պատգամով հրաւիրեց բոլորին յարութեան հաւատքի լոյսի ներքոյ եւ յոյսով ամրապնդուած շարունակել յիշել, պայքարել ճանաչման համար եւ պահանջել արդարութիւն։ Սրբազանը հայրը անդարադարձաւ նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ ներկայիս ծաւալուող աշխարհաքաղաքական գործընթացներին․ «Չի կարելի թոյլ տալ, որ Ադրբեջանը 21-րդ դարում, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, վերջնականապէս հայաթափի Լեռնային Ղարաբաղը։ Արցախում հայութիւնը չպէտք է ապրի այն նոյն ոճրագործութիւնը, ինչ մեր նախնիներն են ապրել աւելի քան հարիւր տարի առաջ։ Այդ իսկ պատճառով ես այսօր այստեղից դիմում եմ Դաշնային Հանրապետութեանը, միջազգային հանրութեանը, եկեղեցիներին՝ անել ամէն ինչ՝ զսպելու Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանութիւնն ու առաւելապաշտ քաղաքականութիւնը եւ որոնելու հակամարտութեան խաղաղ ու արդարացի լուծման ուղիներ»։

Յիշատակի խօսքից յետոյ Առաջնորդ սրբազանը կատարեց Սրբոց նահատակաց բարեխօսական կարգ՝ հայցելով բիւրաւոր նահատակների բարեխօսութիւնն առ Աստուած Հայաստանի եւ Արցախի, ինչպէս նաեւ ամենուր աշխարհում, որտեղ մարդիկ տառապում են պատերազմից ու բռնաճնշումներից։

Յուշերեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով ելոյթ ունեցաւ Մանիմա երկեակը (ջութակահարուհի Աստղիկ Մատինեան եւ կիթառահար Արեգ Յակոբեան)՝ հնչեցնելով Կոմիտասի եւ Բախի ստեղծագործութիւններ։

Յուշերեկոյին ներկայ էին շուրջ 350 հայ եւ օտար մասնակիցներ, ի շարս որոց՝ Հեսսէնի երկրամասային խորհրդարանի պատգամաւորներ, Ֆրանկֆուրտի քաղաքային խորհրդի անդամներ, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։

***

Zentrales Gedenken in Frankfurt an die Hl. Märtyrer des Genozids an den Armeniern

Am 23. April fand in der historischen Paulskirche in Frankfurt die zentrale Gedenkveranstaltung für die Hl. Märtyrer des Genozids an den Armeniern statt, zu der, wie auch in Vorjahren, die Diözese der Armenischen Kirche, Zentralrat der Armenier und die Botschaft der Republik Armenien in Deutschland gemeinsam eingeladen hatten.

Die Veranstaltung eröffnete der Vorsitzende des ZAD, Jonathan Spangenberg, der die Anwesenden im Namen der Veranstalter begrüßte. Er betonte in seiner Rede die Wichtigkeit und Notwendigkeit, das Gedenken und die Erinnerung an den Genozid stets wachzuhalten und ging auf die aktuellen Entwicklungen in Armenien ein. Er appellierte an die deutsche Politik, die aggressive Haltung Aserbaidschans zu verurteilen.

Anschließend richtete der Botschafter der Republik Armenien, S.E. Viktor Yenkibaryan sein Wort an die Teilnehmer. Er ging in seiner Rede auf die Rolle der Anerkennung des Genozids durch den Bundestag im 2016 ein und gab Erläuterungen zu den Bemühungen Armeniens bei der Förderung der internationalen Agenda zur Verhütung von Völkermorden.

Weitere Grußworte an die Teilnehmer richteten die Landtagspräsidentin Hessens, Frau Astrid Wallmann (durch Videobotschaft) und der Justizminister des Landes Hessen, Prof Dr. Roman Poseck im Namen des Ministerpräsidenten Boris Rhein.

Abschließend richtete der Primas der Armenischen Kirche in Deutschland, S.E. Bischof Serovpé Isakhanyan sein Gedenkwort an die Anwesenden. Mit der Osterbotschaft „Christus ist von den Toten auferstanden“ forderte der Primas alle auf, im Licht des Auferstehungsglaubens und gestärkt durch die Hoffnung weiter zu gedenken, um die Anerkennung zu kämpfen und Gerechtigkeit einzufordern. Der Bischof sprach über die aktuellen geopolitischen Entwicklungen um Armenien und Arzach. „Wir können nicht zulassen, dass Aserbaidschan Berg-Karabach im 21. Jahrhundert vor den Augen der zivilisierten Welt entvölkert. Armenier in Artsakh sollten nicht dasselbe Verbrechen erleben, das unsere Vorfahren vor mehr als hundert Jahren erlebt haben. Deshalb appelliere ich heute an die Bundesrepublik, die internationale Gemeinschaft und die Kirchen, alles zu tun, um Aserbaidschans kriegerische Rhetorik und idealistische Politik einzudämmen und nach friedlichen und gerechten Lösungen des Konflikts zu suchen.“

Nach seiner Ansprache hielt der Bischof ein Fürbittgebet ab und bat die Hl. Märtyrer um ihre Fürsprache beim himmlischen Vater für Armenien und Arzach, sowie für andere Regionen der Welt, wo Menschen unter den Folgen kriegerischer Auseinandersetzungen und Bedrohungen leiden.

Musikalisch wurde die Gedenkveranstaltung begleitet von Trio Manima mit Werken von Komitas und J.S. Bach.

Teilgenommen haben an der Gedenkveranstaltung rund 350 Gäste, u.a. Landtagsabgeordnete Hessens, Stadtratsmitglieder Frankfurts und Vertreter verschiedener Schwesterkirchen.

Kanzlei der Diözese