Գերմանիայի հայոց թեմն այսօր ևս 4000 եվրո է փոխանցել Լիբանանի հայ համայնքի միացյալ հանձնաժողովի հատուկ հաշվեհամարին՝ ի աջակցություն այնտեղի հայ համայնքի և Բեյրութի նավահանգստում ավերիչ պայթյունից ավերված համայնքային կառույցների վերականգնման համար։ .
Նշուած գումարը հանգանակուեցաւ մեր Առաջնորդ Սէրովպէ Սրբազանի ծննդեան դրամահաւաքի միջոցաւ՝ ի նպաստ Լիբանանի Հայ Համայնքին։ Մեր սրբազանի անունից ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին։
5000.00 եվրոյի առաջին նվիրատվությունը նույն նպատակով կատարվել է օգոստոսի 13-ին:
թեմի դիվանապետություն