Am Sonntag, 18. August 2024, feierte die Armenische Kirche eines ihrer fünf Hochfeste – Hochfest der Aufnahme Mariens in den Himmel. In der „St. Sahak-St. Mesrop“-Diözesankirche zu Köln zelebrierte die Hl. Festliturgie S. E. Bischof Serovpé Isakhanyan, Primas der Diözese der Armenischen Kirche in Deutschland. Im Anschluss fand unter der Leitung von Bischof Serovpé die traditionelle Weintraubensegnung statt.
Anschließend organisierte der Kölner Gemeindevorstand im Garten der Gemeinde ein gemütliches Beisammensein mit armenischem Grillfest und gesegneten Weintrauben, an dem Hunderte Personen und Familien teilnahmen.
Hl. Liturgien und Weintraubensegnungen zum Marienfest fanden auch in vielen weiteren Diözesangemeinden in Deutschland statt.
*
Երէկ՝ Կիրակի, 18 Օգոստոս 2024-ին, Հայ Եկեղեցին տօնախմբեց իր հինգ տաղաւար մեծ տօներից մէկը՝ Մարիամ Աստուածածնի Վերափոխման Տօնը։ Քէօլնի «Սբ. Սահակ Սբ. Մեսրոպ» առաջնորդանիստ եկեղեցում հանդիսաւոր Սբ․ Պատարագ մատուցեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տէր Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Սբ․ Պատարագի աւարտին Սերովբէ սրբազանի հանդիսապետութեամբ տեղի ունեցաւ աւանդական խաղողօրհնէք։
Եկեղեցական արարողութիւնների աւարտին Քէօլնի Համայնքի վարչութիւնը համայնքի պարտէզի մէջ կազմակերպել էր միասնական Սիրոյ Սեղան՝ հայկական խորովածով եւ օրհնուած խաղողով, որին մասնակցեցին հարիւրաւոր անձեր ու ընտանիքներ։
Սբ․ Պատարագներ եւ Խաղողօրհնէք տեղի ունեցան նաեւ Գերմանիայի մի շարք այլ առաջնորդական համայնքներում։
Լուսանկարները/Fotos: Edmond Haghnazarian