Խաչքարի տեղադրում եւ օրհնութիւն Էբերն քաղաքում
𝐊𝐫𝐞𝐮𝐳𝐬𝐭𝐞𝐢𝐧𝐰𝐞𝐢𝐡𝐞 𝐢𝐧 𝐄𝐛𝐞𝐫𝐧
19 Մարտ 2025-ին Թեմիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը այցելեց Բավարիա երկրամասի Էբերն քաղաք՝ կատարելու համար տեղի քաղաքապետարանի հովանավորութեամբ տեղադրուած հայկական Խաչքարի օրհնութիւնը։ Առաջնորդ սրբազանին ընկերակցում էր նաեւ Հայաստանից ժամանած, Սբ․ Էջմիածնի միաբան եւ Մայր Աթոռի Վանօրէից տեսուչ Գերաշնորհ Տ․ Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, ինչպէս նաեւ Բավարիա երկրամասի հոգեւոր հովիւ արժանապատիւ Տ․ Այգիկ քահանայ Յովհաննիսեանը։ Խաչքարի նուիրատուն է Էբերն քաղաքի բնակիչ, մեր հայրենակից Կարապետ Մուրադեանը։
Խաչքարի օրհնութեան կարգից առաջ Էբերնի առաջին քաղաքապետ Եուրգէն Հենեմանը ողջունեց ներկաներին եւ իր ուրախութիւնն արտայայտեց Հայ Եկեղեցու երկու սրբազանների Էբերն այցելութեան եւ հայկական Խաչքարի օրհնութեան առիթներով։ Այնուհետեւ Սերովբէ եւ Արտակ սրբազանների հանդիսապետութեամբ կատարուեց Խաչքարի օրհնութիւնը։ Արարողութեանը սաղմոսների ընթերցմամբ մասնակցեցին նաեւ տեղւոյն կաթողիկէ եւ աւետարանական եկեղեցիների հոգեւորականներ՝ Գրեգոր Զաուէրը եւ Հոլգէր Մանքէն։ Սաղմոսների ընթերցանութեան ժամանակ Տէր Այգիկ քահանան նախ ջրով, ապա կարմիր գինով լուաց Խաչքարը, որոն այնուհետեւ երեք անգամ օրհնուեց զոյգ սրբազանների կողմից։
Քաղաքապետարանի կողմից Խաչքարի կողքին տեղադրուել է հետեւեալ եռալեզու (գերմաներէն, հայերէն, անգլերէն) գրութիւնը․ «Հայկական քանդակագործութեան խորհրդանիշ այս Խաչքարը կանգնեցուել է ի երախտագիտութիւն գերմանացի ժողովրդի՝ 2016 թ․ յունիսի 2-ին Գերմանական Բունդեսթագի կողմից 1915 թ․ օսմանեան կայսրութիւնում իրագործուած հայերի ցեղասպանութիւնը, որին զոհ դարձան աւելի քան 1,5 միլիոն անմեղ հայեր, պաշտոնապէս ճանաչելու համար:
Խաչքարը նվիրաբերուել է այստեղ բնակուող ազգութեամբ հայ Կարապետ Մուրադեանի կողմից, որպէս կոթող անմեղ նահատակների եւ ի նշան հայ ու գերմանացի ժողովուրդների բարեկամութեան»։
Խաչքարի օրհնութիւնից յետոյ Խաչքարի հարեւանութեամբ գտնուող եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսութիւն, որի բացումը կատարեց Էբերնի քաղաքապետ Հենեմանը եւ հրաւիրեց երկու սրբազաններին ու Խաչքարի նուիրատու Կարապետ Մուրադեանին գրառում կատարելու քաղաքի պատւոյ հիւրերի մատեանում։ Այնուհետեւ ներկաներին խօսք ուղղեց Թեմիս առաջնորդ Սերովբէ սրբազանը եւ ներկայացրեց հայկական խաչքարն ու նրա խորհրդաբանութիւնը։ Իր խօսքում առաջնորդ սրբազանը իր շնորհակալութիւնն յայտնեց Էբերնի քաղաքային իշխանութիւններին եւ առաջին քաղաքապետին՝ իրենց հովանաւորութեան եւ աջակցութեան համար, ինչպէս նաեւ իր գնահատանքն ու օրհնութիւնը փոխանցեց Կարապետ Մուրադեանին եւ իր ընտանիքին՝ Խաչքար տեղադրելու նախաձեռնութեան եւ նուիրատւութեան համար։
Միջոցառումն իր աւարտին հասաւ հայկական խորովածի հիւրասիրութեամբ։
Դիւան Առաջնորդարանի
***
Am 19. März 2025 besuchte der Primas der Diözese, S.E. Bischof Serovpé Isakhanyan, die Stadt Ebern in Bayern, um dort die Segnung eines armenischen Chatschkars (Kreuzstein) vorzunehmen, der von Herrn Karapet Muradyan aus Ebern gestiftet und unter der Schirmherrschaft der Stadtverwaltung aufgestellt wurde. Den Primas begleitete S. E. Bischof Artak Tigranyan aus St. Etschmiadzin, sowie der für Bayern zuständige Gemeindepfarrer Aygik Hovhannisyan.
Vor der Segnung begrüßte der erste Bürgermeister von Ebern, Jürgen Hennemann, die Anwesenden und drückte seine Freude über den Besuch der beiden Bischöfe und die Segnung des armenischen Kreuzsteins aus. An der Zeremonie nahmen auch die katholischen und evangelischen Geistlichen der Stadt, Pfr. Gregor Sauer und Pfr. Holger Manke, mit Psalmlesungen teil. Während der Psalmlesungen wusch Pfarrer Aygik den Kreuzstein zunächst mit Wasser und dann mit Rotwein, woraufhin dieser dreimal von den beiden Bischöfen gesegnet wurde.
Nach der Segnung des Chatschkars fand in der benachbarten Kirche ein Festakt statt, die vom Bürgermeister Hennemann eröffnet wurde. Er lud die beiden Bischöfe sowie den Stifter des Chatschkars, Karapet Muradyan, ein, sich im Ehrenbuch der Stadt einzutragen. Danach sprach Serovpé Srpazan zu den Anwesenden und stellte den armenischen Chatschkar und seine symbolische Bedeutung vor. In seiner Rede dankte er den Stadtbehörden von Ebern und insbesondere dem ersten Bürgermeister für ihre Schirmherrschaft und Unterstützung. Außerdem übermittelte er seine Wertschätzung und seinen Segen an Karapet Muradyan und seine Familie für die Initiative und die Spende des Chatschkars.