Կիրակի, սեպտեմբերի 13-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Խաչի Վեհացման հանդիսավոր տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը Սբ.Սահակ-Սբ. Մեսրոպ թեմական եկեղեցին տոնեց Գերմանիայի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովպե եպիսկոպոս Իսախանյանը։ Սուրբ Պատարագից հետո Քյոլնի հայ համայնքը եկեղեցու պարտեզում կազմակերպել էր գողտրիկ հավաքույթ։ Ուշ յետմիջօրէին, թեմական եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Խաչվերացի տօնին առիթով յատուկ թափոր՝ հանդիսապետութեամբ սրբազանը։

ԴԱԿԴ
Լուսանկարը՝ Էդմոնդ Հաղնազարյան