Pastoralbesuch des Primas in der Armenischen Gemeinde Mainz
Առաջնորդ Սերովբէ Սրբազանը կիրակի` 3 նոյեմբեր 2024-ին Մայնցի Հայ Համայնք այցելեց եւ նախագահեց Սուրբ Պատարագին եւ համայնքի աւանդական մատաղօրհնության։
Սուրբ Պատարագը մատուցեց համայնքի հոգևոր հովիվ արժ. Տեր Վահրիճ քահանա Բաղդասարյանը, ով հանուն վարչության և ներկա հավատացյալների բարի գալուստ մաղթեց Սրբազան Հորը, Բողոքական եկեղեցու քահանա Հենրիկ Մասկուսին և տեր Նարեկ քահանային, ապա Առաջնորդ Սերովբե Սրբազանը քարոզեց նյութ ունենալով օրվա ավետարանական հատվածը։
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Մատաղօրհնության և Ջրօրհնեքի կարգ` նորօրհնյալ սրբալույս Մյուռոնով, ապա տեղի ունեցավ նաև Ձեռնադրության կարգ, որի ընթացքում 7 ընծայալների` Կարո ուրարկիր Փամուկին` կիսասարկավագի, Արշամ դպիր Սեֆերյանին, Քրիստափոր դպիր Շահինյանին, Զավեն դպիր Ասաին` ուրարկրի, իսկ Հովսեփ Խաչիկօղլուին, Շահին Քիրենին և Սևան Զենջըրջիօղլուին` դպրի աստիճաններ շնորհվեց։
Արարողությանը ներկա հավատացյալները, հավարտ Սուրբ Պատարագի, Համայնքի սրահում մասնակցեցին միասնական սիրո ճաշին, որի ընթացքում Համայնքի վարչության ատենապետուհի տիկին Մարիամ Մարկոսյանը ողջունեց ներկաներին` տեղեկացնելով նաև համայքային առաջիկա ծրագրերի մասին։
***
Der Primas, S.E. Bischof Serovpé Isakhanyan, erstattete am vergangenen Sonntag, 3. November 2024, der Armenischen Gemeinde Mainz einen Pastoralbesuch ab und präsidierte der Hl. Liturgie, die Gemeindepfarrer Vahridsch Baghdasaryan zelebrierte.
Im Anschluss an die Hl. Liturgie fand die Madagh-Segnung zum Patronatsfest der Gemeinde und eine Wasserweihe mit dem neugeweihten Myron statt. Abschließend ordinierte der Primas durch Handauflegung Herrn Garo Pamuk zum Subdiakon, den Akolythen (Tbir) Arsham Seferyan, Kristapor Shahinian und Zaven Asa verlieh er die Befugnis, Orarion (Urar) zu tragen, und ordinierte Hovsep Hacikoglu, Sahin Kiren und Sevan Zincircioglu zu Akolythen.
Die Gemeinde fand sich nach den kirchlichen Feierlichkeiten im Gemeindesaal zu einem Agape-Mahl zusammen, bei der die Gemeindevorsitzende Mariam Markosyan die Anwesenden begrüßte und sie über die zukünftig geplanten Aktivitäten der Gemeinde informierte. Auch der Bischof richtete sein Wort an die Teilnehmenden, dankte für den herzlichen Empfang in der gemeinde und wünschte allen Gottes reichen Segen.
Fotos: Armenische Gemeinde Mainz