Արուեստ եւ մշակոյթ2022-04-24T13:24:24+02:00

ԱՐՈՒԵՍՏ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ

Արուեստն ու մշակոյթը եկեղեցական կեանքի անմիջական եւ անբաժանելի
մասն են կազմում։ Արուեստի եւ մշակոյթի բաժինը ստեղծում է
պայմաններ եւ նախադրեալներ Եկեղեցու կողմից երաշխաւորուած
բազմազան միսիոներական աշխատանքների համար եւ նաեւ պատասխանատու է
եկեղեցական հաստատութիւններում համայնքների մշակութային նախագծերի
աջակցութեան ու խթանման համար։ Այս բաժնում ընդգրկուած է նաեւ եկեղեցական երաժշտութիւնը։

  • Եկեղեցական երաժշտութիւն

  • Մշակոյթի խթանում

  • Մշակութային միջոցառումներ

  • Եկեղեցական արուեստ եւ ճարտարապետութիւն

  • Մշակոյթների երկխոսութիւն եւ համագործակցութիւն

Unser Team

Pfr. Dr. Diradur Sardaryan
Projektarbeit & Organisation

Tel.: +49 7161 8084717
E-Mail: ref3@dakd.de

Herr Serop Odabashyan
Kunst & Kirchenraum

Tel.: +49
E-Mail: ref3@dakd.de

N.N.
Musik & Kirchenmusik

Tel.: +49
E-Mail: ref3@dakd.de

N.N.
Kulturelle Bildung

Tel.: +49
E-Mail: ref3@dakd.de

Հայ մշակոյթի օրեր

Նոյնիսկ եթէ դա պարադոքսալ է թւում, իւրաքանչիւր աւանդոյթ հիմնուած է ինքն իրեն անընդհատ թարմացնելու յատկութեան վրա: Նորացումն աւանդոյթի կենդանի պահպանման հիմքն է, եւ դա տեղի է ունենում առաջին հերթին ստեղծագործական երկխոսութեան եւ այլ մշակոյթների հետ հանդիպումների, աշխարհին բացեւելու միջոցով:

Այս առումով «Հայկական մշակոյթի օրեր» նախագծի նպատակներից մեկն է ներկայացնել Հայ Եկեղեցու, Հայաստանի եւ հայկական սփիւռքի բազմադարեայ եւ բազմազան մշակոյթը եւ այն հասանելի դարձնել լայն հանրութիւններին։ Մեզ համար յատկապէս կարեւոր է ոչ միայն թանգարանում ներկայացնել հայկական մշակոյթի ասպեկտները, այլ նաեւ ինտեգրել նրանց կենսական ներուժը միջազգային համագործակցութեան նոր զարգացումների համար:

Յատուկ ուշադրութիւն է դարձւում հայկական եւ գերմանական մշակոյթի փոխազդեցութեանը: Մենք համոզուած ենք, որ մշակոյթի մէջ ընկղմուելը շատ աւելի ինտենսիւ է, երբ այն ուղեկցւում է սեփական ստեղծագործական մասնակցութեամբ: Ելնելով այս գաղափարից՝ որպէս նախագծի մի մաս մենք առաջարկում ենք բազմազան ծրագրեր, որը ստեղծում է նոր բաներ սովորելու եւ գուցէ նաեւ ստեղծագործօրէն ներգրաւուելու բազմազան հնարաւորութիւններ:

Հայկական մշակւյթի շաբաթները կամ Մշակոյթի օրերը կազմակերպւում են Քէօլնում 2005 թ․-ից՝ Հայ եկեղեցու թեմի մշակոյթի կոմիտէի կողմից, իսկ 2010 թ․-ից՝ Շտուտգարտում՝ Բադեն-Վիւրթեմբերգի հայ համայնքի կողմից: Օգտագործելով կազմակերպիչների փորձը՝ այժմ փորձ է արւում նախագիծը հասանելի դարձնել նաեւ Գերմանիայի այլ քաղաքներում։

Հայ մշակոյթի օրեր Շտուտգարտ 2019

YouTube

Mit dem Laden des Videos akzeptieren Sie die Datenschutzerklärung von YouTube.
Mehr erfahren

Video laden

YouTube

Mit dem Laden des Videos akzeptieren Sie die Datenschutzerklärung von YouTube.
Mehr erfahren

Video laden

Bevorstehende Veranstaltungen

In diesem Bereich informieren wir Sie über aktuelle Veranstaltungen des Referats Kunst & Kultur

Literaturabend und Fotoausstellung

März 4 @ 18:00 - 20:00

AKTUELLES AUS DEM REFERAT

Nach oben